Աննա Մարտիրոսյան

Աննա Մարտիրոսյանը միջազգային լրահոսի մեկնաբան է, ով նախկինում լուսաբանում էր հիմնականում տարածաշրջանային անվտանգությունը, իսկ այժմ կենտրոնացած է գլոբալ աշխարհաքաղաքականության, Մերձավոր Արևելքի զարգացումների և համաշխարհային անվտանգային միտումների վրա:

  • Ալբանիան արտաքսում է իրանցի երկու դիվանագետի

    Ալբանիան արտաքսում է իրանցի երկու դիվանագետի

    Ալբանիան ոչ ցանկալի անձ է հայտարարել  Իրանի երկու դիվանագետի` ենթադրվող անօրինական գործունեության համար, որն սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը, հայտնել է Albanian Daily News պորտալը՝ հղում անելով ԱԳՆ-ին: «Ալբանիան որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու դիվանագետի: Նրանք կասկածվում են երկրի անվտանգության վրա ազդող գործունեություն իրականացնելու համար»,- մեջբերում է պորտալը…

  • 2019թ․ գերմանացիների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունը կլինի Թուրքիան

    2019թ․ գերմանացիների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունը կլինի Թուրքիան

    Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միությունը» (AKTOB) վերլուծել է գերմանական «Traveltainment» զբոսաշրջային ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ՝ 2019 թվականի ամառային հանգստի համար գերմանացիների կողմից կատարվող ամրագրումները հիմնականում ուղղված են դեպի Թուրքիա և Եգիպտոս։ Իսկ դեպի Իսպանիա և Հունաստան ուղևորությունների նկատմամբ հետաքրքրությունը Գերմանիայի բնակչության շրջանում զգալիորեն նվազել է։ Մասնավորապես մեծ է դեպի Անթալիա տոմսերի ամրագրումների…

  • «Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ», – Նիկոլ Փաշինյան

    «Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ», – Նիկոլ Փաշինյան

    ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը գրում է. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի հարգելի անդամներ, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր…

  • Մակրոնի առաջարկություններով օրինագիծը մտցվեց խորհրդարան

    Մակրոնի առաջարկություններով օրինագիծը մտցվեց խորհրդարան

    «Դեղին բաճկոնավորների» ցույցերով պայմանավորված ճգնաժամից ելք գտնելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկություններով օրինագիծը դեկտեմբերի 19-ին ներկայացվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) քննարկմանը: Այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն բրիֆինգում, որը հեռարձակել է BFMTV-ն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն…

  • Պուտինը հայտարարել է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները համարժեք չունեն

    Պուտինը հայտարարել է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները համարժեք չունեն

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական արտադրության նոր «Կինժալ» գերձայնային հրթիռներն արտասահմանյան համարժեք չունեն: Նա ընդծել է, որ դրանք կօգնեն դեռևս մի քանի տասնամյակ ապահովել երկրի անվտանգությունը: Ինչպես նշում է Daily Mail-ը, Պուտինն այս մասին ասել է ՌԴ ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ…

  • Մեծ Բրիտանիայի հետախուզական նավը` Ուկրաինայում

    Մեծ Բրիտանիայի հետախուզական նավը` Ուկրաինայում

    Մեծ Բրիտանիայի հետախուզական HMS Echo նավը մտել է Օդեսայի նավահանգիստ. հայտնում է РИА Новости-ն` «Думская» պարբերականին հղումով: Պարբերականը նշում է, որ նավը կմնա քաղաքում ևս մի քանի օր: Այն ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավատորմից առաջին նավն է, որը ժամանել է Ուկրաինա Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո:

  • Հայաստանում վերադարձվել է ժողովրդավարությունը. Washington Post

    Հայաստանում վերադարձվել է ժողովրդավարությունը. Washington Post

    Ամերիկյան Washington Post պարբերականը Հայաստանն անվանել է աշխարհի այն երկրներից մեկը, որտեղ 2018 թվականին վերադարձվել է ժողովրդավարությունը, փոխանցում է Infocom-ը։

  • ՌԴ-ում կվերանա ազգային ռոումինգը

    ՌԴ-ում կվերանա ազգային ռոումինգը

    ՌԴ Պետդուման լիագումար  նիստում օրենք է ընդունել, համաձայն որի` ՌԴ-ում ազգային ռոումինգը կչեղարկվի. հայտնում է РИА Новости-ն: Նախաձեռնությունը պատկանում է «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորներին: Օրենքը ուժի մեջ կմտնի 2019-ի հունիսի 1-ից: ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ընդունված որոշումը խնայելու հնարավորություն կտա մարդկանց ՌԴ-ի այլ շրջաններում բնակվող իրենց մտերիմների, հարազատների, գործընկերների հետ խոսելիս:

  • Մուտկոն լքել է ՌՖՄ-ի ղեկավարի պաշտոնը

    Մուտկոն լքել է ՌՖՄ-ի ղեկավարի պաշտոնը

    Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն լքել է Ռուսաստանի Ֆուտբոլի Միության նախագահի պաշտոնը, հայտնում է ТАСС-ը:  Փետրվարի 22-ին տեղի կունենա նոր ղեկավարի ընտրությունը:

  • Չինական քաղաքում Սուրբ ծնունդն արգելել են

    Չինական քաղաքում Սուրբ ծնունդն արգելել են

    Չինաստանի Լանֆան քաղաքի իշխանություններն արգելել են Սուրբ ծննդյան հրապարակային տոնակատարությունները։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ին։ Արգելքը վերաբերում է սուրբծննդյան զարդարանքներին և միջոցառումներին։ Խանութներին արգելվել է սուրբծննդյան ներկայացումներ և գովազդային ակցիաներ իրականացնել։ Եղևնիներ, Սանտա Կլաուսի արձանիկներ, զուգագուլպաներ վաճառողներին ևս պատիժ է սպասվում։ Քաղաքապետարանի  աշխատակցուհիներից մեկը պարզաբանել է, որ արգելքը ոչ թե…

  • Վրաստանի քաղաքացիներին իրավունք կտրվի օրինականորեն աշխատել Ֆրանսիայում

    Վրաստանի քաղաքացիներին իրավունք կտրվի օրինականորեն աշխատել Ֆրանսիայում

    Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի օրինական կերպով աշխատել Ֆրանսիայում: Համապատասխան փաստաթուղթը Ֆրանսիայի նախագահն արդեն ստորագրել է: Դեսպանների խորհրդաժողովից առաջ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, գրում է aliq.ge-ն: Ըստ Զալկալիանիի, սա Վրաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև ակտիվ համագործակցության արդյունքն է: Նախարարը նշում է, որ Վրաստանը համապատասխան համաձայնություն է ունեցել Ֆրանսիայի կառավարության հետ, որն…

  • Ի՞նչ հետևանքների կհանգեցնի ԱՄՆ-ի` միջուկային պայմանագրից դուրս գալը․ Պուտինի խոսքը

    Ի՞նչ հետևանքների կհանգեցնի ԱՄՆ-ի` միջուկային պայմանագրից դուրս գալը․ Պուտինի խոսքը

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը մտահոգված ԱՄՆ-ի` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու որոշմամբ: Ըստ նրա` դա կհանգեցնի ամենալուրջ հետևանքների, անգամ` սպառազինությունների վերահսկողության ճարտարապետության փլուզմանը: Այդ քայլը, ըստ Պուտինի, նաև կթուլացնի տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

  • Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հրաժարական է տվել

    Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հրաժարական է տվել

    Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հրաժարական է տվել։ Նա այդ քայլին գնացել է իշխանական կոալիցիայի փլուզումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։  Այդ մասին Շարլ Միշելը հայտարարել է խորհրդարանի նիստում, որտեղ թագավորության առաջատար կուսակցությունները պահանջել են քվեարկության դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Նա ընդունել է, որ իր առաջարկները համոզիչ չէին և իր կոչը չլսվեց։ «Ես որոշել եմ թագավորին ներկայացնել…

  • Հակակառավարական ցույցեր` Լիբանանում

    Հակակառավարական ցույցեր` Լիբանանում

    Լիբանանում զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ տեղի բժիշկները հրաժարվել են առանց գումարի բուժել պաղեստինցի 3-ամյա երեխային, ինչի հետևանքով վերջինս մահացել է. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ վիրահատության համար պահանջվում էր 25 հազար դոլար: Մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ծածանելով Լիբանանի ու Պաղեստինի դրոշները: Նշվում է, որ մայրաքաղաք Բեյրութում…