fbpx
Սպորտ

Լա Լիգա․ Բարսան իր բարձունքում է․ խոշոր հաշիվ Կամպ Նոուում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իսպանիայի Լա Լիգայի 2-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Բետիսին»։ Ի ուրախություն ֆուտբոլասերների՝ հանդիպման ողջ ընթացքում թիմերն ակտիվ էին ու դրա շնորհիվ խաղը գոլառատ ստացվեց։

Առաջինը գոլի հեղինակ դարձան հյուրերը։ Նաբիլ Ֆեկիրը հանդիպման 15-րդ րոպեին առաջ մղեց «Բետիսին»։ Այդ առավելությունը պահպանվեց մինչև 41-րդ րոպեն, երբ «Բարսայի» նորեկ Անտուան Գրիզմանը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց։

2-րդ կեսում արդեն դաշտում տիրապետողը տան տերերն էին։ Նախ Գրիզմանը 50-րդ րոպեին դուբլ ձևակերպեց և առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ։ Հետագայում 56-րդ, 60-րդ և 77-րդ րոպեներին մեկական գոլի հեղինակ դարձան Կարպես Պերեսը, Ժորդի Ալբան և Արթուրո Վիդալը ու «Բարսելոնայի» առավելությունը դարձրին շատ խոշոր։ Բայց, ամեն դեպքում, հանդիպման վերջին գոլը խփելը բախտ վիճակվեց «Բետիսին»․ Լորենցո Մորոն Գարսիան կարողացավ շատ գեղեցին հարվածով կրճատել հաշվի տարբերությունը։

Այսպիսով՝ «Բարսան» 5-2 հաշվով առավելության հասավ սեփական հարկի տակ և վաստակեց Լա Լիգայի այս մրցաշրջանում իր առաջին միավորները։

https://www.youtube.com/watch?v=0PK1mR46O2I

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ