fbpx
Աշխարհ
02:00 05/10/2019

Բայդենի գրասենյակից քննադատություններ են հնչում Թրամփի հասցեին

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, 2020-ի նախագահական ընտրությունների թեկնածու Ջոզեֆ Բայդենի գրասենյակում քննադատել են Դոնալդ Թրամփի՝ Բայդենի հանդեպ հետաքննություն սկսելու փորձերը:

Գրասենյակի ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդն ասել է, թե Թրամփի վարչակազմն «ազատ անկման», իսկ անձամբ Թրամփը հիստերիկ ջղաձգումների մեջ է:

Հիշեցնենք, որ աղմկահարույց սկանդալը սկսվել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցից հետո: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Թրամփը հորդորել էր Զելենսկիին հետաքննություն սկսել Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ովքեր բիզնես ունեն Ուկրաինայում: Թրամփն ու Զելենսկին հերքեցին մեղադրանքները, իսկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարեց Թրամփի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգ սկսելու որոշման մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ