Բայդենը Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

Ամենադիտվածներ

Սպիտակ տան մամուլի ծառայությունը փաստաթուղթ է հրապարակել, որում ասվում է, որ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։

«Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են Մինսկի համաձայնություններով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, հերքում են Ռուսաստանի հայտարարած հավատարմությունը դիվանագիտությանը և խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշված է փաստաթղթում:

Հրամանագրով ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նոր ներդրումներ կատարել Դոնեցկում և Լուգանսկում: Արգելվում է ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի մուտք ԱՄՆ, ԱՄՆ-ից կամ ԱՄՆ քաղաքացու կողմից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանում, վերաարտահանում, վաճառք կամ մատակարարում Դոնեցկին և Լուգանսկին:

 

Ամենաթարմ