fbpx
Աշխարհ

Բրազիլիան աշխարհում հայտնվել է երկրորդ տեղում համաճարակից մահացածների թվով

Բրազիլիայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսից մահացածների թվով Բրազիլիան առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և հայտնվել երկրորդ հորիզոնականում։

Մեկ օրվա ընթացքում Բրազիլիայում մահվան դեպքերը աճել են 909-ով և հասել 41 828-ի։ Գրանցվել է վարակման ընդհանուր 828 810 դեպք։ Մինչ օրս բուժվել է 365 063 պացիենտ, որից 19 468-ը՝ վերջին 1 օրում։

Սան Պաուլու նահանգը մնում է համաճարակի գլխավոր օջախը։ Այստեղ հաստատվել է 168 հազար դեպք և մահվան ելքով 10 368 դեպք։ Երկրորդը Ռիո դե Ժանեյրոն է (77 784 վարակակիր, 7 417 մահ)։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ