Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Վանի իշխանությունները նախապատրաստվում են Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին
Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը: Նախապատրաստություններին ծանոթանալու նպատակով նախօրեին կղզի են այցելել Վանի փոխնահանգապետ Ֆերհաթ Աթարը, Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը, Մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը և այլք:…
Անգլերենով լույս է ընծայվել Ցեղասպանության մասին 5 հատորյակը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան այսօր հանդիպել է ցեղասպանագետ Արա Քեթիբյանի հետ: Այդ մասին նա տեղեկացնում է իր Facebook-ի էջում: «Խմբակցությունում հյուրընկալեցի ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, որը կատարել է հսկայածավալ աշխատանք` այս պահի դրությամբ անգլերեն լեզվով լույս է ընծայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակը, որտեղ ամփոփված է միջազգային մամուլի անդրադարձը Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած…
Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր կանցկացվեն
Վերջին տարիներին ավելի ու ավելի են զարգանում հայ-չինական հարաբերությունները։ Մշակութային կյանքում ահռելի փոփոխություններ կկատարվեն սպասվող միջոցառումների շնորհիվ։ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 7-8-ը մեր երկրում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս…
«Ջոկեր» ֆիլմը դարձել է ամենաբարձր գնահատված կինոկոմիքսը
«Ջոկեր» ֆիլմը դարձել է ամենաբարձր գնահատված կինոկոմիքսը համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։ News.ru-ն, հղում անելով The Independent-ին, գրում է, որ ֆիլմի վարկանիշը, արդեն կազմում է առավելագույն 10 բալից 9,7 բալ։ Ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում սկսվելու է հոկտեմբերին։ «Ջոկերի» պրեմիերան կայացել է օգոստոսի 31-ին Վենետիկի կինոփառատոնում։ «Ջոկեր» ֆիլմն այնտեղ արժանացել է ութրոպեանոց ծափահարությունների։ Հայտնի է, որ «Ջոկեր» ֆիլմում…
Պոլ Մաքքարթնին նոր գիրք է գրել երեխաների համար
Պոլ Մաքքարթնին գիրք Է գրել երեխաների համար, որը պատմում Է պապիկի ու նրա չորս թոռների արկածների մասին: Puffin հրատարակությունում, որը թողարկել Է գիրքը, գլխավոր հերոսին անվանել են «Մերի Փոփինսի նմանօրինակը՝ մեր օրերում»: Նշենք,որ գիրքը վաճառքի է հանվել սեպտեմբերի 5-ին։ Սեպտեմբերի 6-ին Մաքքարթնին այն կներկայացնի Լոնդոնի Waterstones խանութում: Գիրքը կոչվում Է Hey, Grandude!. անվանման մեջ օգտագործվել…
Միքայել Պողոսյանի ֆիլմը կներկայացվի Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնին
Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կներկայացվի Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմը: Կինոփառատոնի տնօրեն Ջիջի Կամպանիլեի հրավերով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը 2019 թ. սեպտեմբերի 4-8-ը ներկա կլինի Տրիկազե քաղաքում անցկացվող միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Տեղեկացնենք,որ Սալենտո միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Իտալիայի…
Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի 3 վավերագրական ֆիլմերը
Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը) «Վերածնունդ» ծրագրում կցուցադրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Fixafilm լեհական ընկերության շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) կարճամետրաժ ֆիլմը։ Փարաջանովյան կինոյի սիրահարները նյույորքյան փառատոնում հնարվորություն կունենան դիտելու Վարպետի երեք վավերագրական կարճամետրաժները՝ «Եռաֆիլմ» խորագրով․ «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե), «Կիևյան որմնանկարներ» (1966թ․,20 ր․) և («Արաբանախշեր Փիրոսմանիի…
Հայտնի են Բուքերյան մրցանակի հավակնորդների անունները
Լոնդոնում հայտարարել են Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) կարճ ցուցակը։ Մրցանակի հավանում են անգլալեզու գրական նոր ստեղծագործությունները։ Երկար ցուցակում ընդգրկվել էր 13 հեղինակ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի համար պայքարելու է վեց գրող Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Նիգերիայից, Թուրքիայից և ԱՄՆ-ից։ Կարճ ցուցակում է Սալման Ռուշդի (Quichotte), Մարգարետ Էտվուդի (The Testaments), Լյուսի Էլմանի (Ducks, Newburyport), Բեռնարդինե…
Ջազ նվագախումբը հանդես կգա ինքնատիպ նախաձեռնությամբ
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա ինքնատիպ նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում նվագախումբը կներկայացնի Jazz Versions of Classical Music խորագրով ինքնատիպ ջազ երեկոն: Նվագախմբից հայտնում են, որ ղեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը կկատարի մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները: Մասնավորապես, կհնչեն Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի,…
Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են 1600-ամյա հռոմեական խճանկար
Հռոմեական խճանկարը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի Բերքշիր գյուղում: Մասնագետները կարծում են, որ 1600-ամյա կտավը աշխարհի երեք խոշորագույններից մեկն է: Խճանկարը պատկերում է կառքերի մրցավազքը՝ հունական դիցաբանության Պելոպ կերպարի մասնակցությամբ: Խճանկարում պատկերված են նաև Պոսեյդոնի որդի Բելերոֆոնը և դիցաբանական Պեգասը: Խճանկարը հայտնաբերվել է երկու տարի առաջ հողի տակ Բերքշիրի դաշտերից մեկում, բայց հետո այն կրկին ծածկվել…
Մահացել է կինոպրոդյուսեր Թոմաս Ցիկլերը
55 տարեկան հասակում կյանքից հեռացել է գերմանացի կինոպրոդյուսեր Թոմաս Ցիկլերը, որը մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծման, ինչպիսիք են «Գայթակղիչը»(2010) և «Բախել երկնքի դռները» (1997): Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Babelsberg կինոստուդիայի տնօրեն Քրիստոֆեր Ֆիսերին: Պրոդյուսերը մահացել է կարճատեւ հիվանդությունից հետո: Կինոպրոդյուսերը հայտնի է որպես դերասան Թիլ Շվայգերի մասնակցությամբ ֆիլմերի, նաև…
Կբացվի Արմեն Աթանյանի անհատական ցուցահանդեսը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնի (հասցե՝ Մաշտոց 58) «Երկաթ» սրահում կներկայացվի «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների երրորդ մուտքը՝ հայ գեղանկարիչ Արմեն Աթանյանի ստեղծագործություններով: Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Երևանի պետական կամերային թատրոն: Կներկայացվեն Արմեն Աթանյանի 35 գեղանկարչական աշխատանքները: «Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և…
Երևանում հանդես կգա հռչակավոր ճապոնացի դաշնակահարը
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով: Փառատոնի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:30-ին: Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: Տեղեկացնենք,որ սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար…
Չարենցավանի «Կամերտոն» երգչախումբը ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Սևանավանք և Հաղարծին
Օրերս Չարենցավանի «Կամերտոն» երգչախումբը, ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Սևանավանք և Հաղարծին վանական համալիրներ: Ուխտագնացության նպատակն էր հոգևոր երաժշտությունը յուրօրինակ կատարումներով հնչեցնել հայաստանյաց տարբեր եկեղեցիներում ու վանքերում: Հաղարծին վանական համալիրում երգչախումբը ներկա է գտնվել «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային ամենամյա փառատոնին ու հանդիպել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին: Վերջինս բարձր է գնահատել…
Հայաստանի պետական կամերային երգչախումբը Մանսուրյանին նվիրված համերգով հանդես է եկել Արցախում
«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը: Երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, և երեկոյին ներկայացվում էին մեր օրերի դասականի ստեղծագործությունները:…















