Գիտություն
Ազատ TV-ն լուսաբանում է գիտական նորություններ, հետազոտությունների արդյունքներ և տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը մեր կյանքի վրա։
Գիտնականները մթնոլորտի վերականգնման նոր գաղափար են առաջարկել
Մենք հաճախ ենք ընտրություն կատարում անկատար տարբերակների երկու լրակազմերի միջև՝ ընտրելով երկու չարիքից փոքրագույնը: Սթենֆորդի համալսարանի մասնագետներն առաջարկում են նույն սկզբունքը կիրառել մթնոլորտի աղտոտման և գլոբալ տաքացման դեմ պայքարում: Ջերմոցային որոշ գազեր զգալիորեն ավելի վատն են, քան մյուսները՝ այն տեսակետից, թե որքան ջերմություն են պահում մթնոլորտում: Եթե մենք կարողանայինք ամենավտանգավոր ջերմոցային գազերը վերափոխել պակաս վնասակարի,…
Շների նկատմամբ սերը գենետիկ նշանակություն ունի
Անցկացվել է «Շան սիրահար» հասկացության գենետիկ հիմքի ուսումնասիրություն։ Այս մասին գրում է Bustle-ն: Ուպսալայի համալսարանի գիտնաականները վերլուծել են 1926-1996 թվականներին ծնված 35035 երկվորյակների գեները, ինչպես նաև այդ մարդկանց մոտ շների առկայության կամ բացակայության փաստը: Մասնագետներին չի հաջողվել առանձնացնել «շնասերի գեները»: Այնուամենայնիվ նրանք հասկացել են, թե որքանով է շան առկայության հավանականությունը պայմանավորված եղել գենետիկ, ժառանգական բնույթով:…
Հաջողվել է ստանալ Երկրի գերբարձր հստակությամբ տեսագրությունը
Եգիպտական EgyptSat-A արբանյակի շնորհիվ հաջողվել է ստանալ Երկրի մակերևույթի գերբարձր հստակությամբ տեսագրությունը: Սարքը ստեղծվել Է Ռուսաստանի «Էերգիա» կորպորացիայաի կողմից: https://www.facebook.com/sen/videos/1148133178700482/ Նախնական տվյալներով՝ այս պահին ապարատը թռիչքային փորձարկումներ Է անցնում, հաղորդել Է Life-ը:
Պարզել ենք, որ տվյալ ճարտարագիտական կառույցները միտված են աստղային երկնքին. Վազգեն Գևորգյան
Մայիսի 18-ին անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են իրենց ու հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտողի՝ ՀՀ-ում և Ռուսաստանում իրականացրած համատեղ հետազոտությունների ու գիտափորձերի հիման վրա ընդամենը երկու ամիս առաջ արված բացահայտումները: Բացահայտումները կապված են Տաթև-Որոտնավանք-Քարահունջ-Մեծամոր աստղային ցուցիչների և դրանցից բխող այլ հայտնագործությունների հետ: «Այդ երեք կետերում 2017…
NASA-ն 11 ընկերություն է ընտրել Լուսին ուղարկվելիք ապարատների նախատիպերն արտադրելու համար
Ամերիկյան NASA-ն արդեն ընտրել է 11 ընկերություն, որոնք կզբաղվեն «Արտեմիս» լուսնային ծրագրի շրջանականերում արբանյակի վրա իջեցման համար տիեզերական ապարատների նախատիպերի մշակմամբ և ստեղծմամբ։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է տիեզերական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ցուցակում են հայտնվել Aerojet Rocketdyne-ը, Blue Origin-ը, Boeing-ը, Dynetics-ը, Lockheed Martin-ը, Masten Space Systems-ը, Northrop Grumman Innovation Systems-ը, OrbitBeyond-ը, Sierra Nevada Corporation-ը,…
NASA-ն Լուսնի վրա տիեզերական սարքի վթարի հետքերի լուսանկար է հրապարակել
ՆԱՍԱ-ն Լուսնի նկար է հրապարակել, որում տեսանելի են իսրայելական Բերեշիտ տիեզերական սարքի վթարի հետքեր: Սարքը պետք է իջներ Լուսնի վրա և փորձարկումներ իրականացներ, սակայն ապրիլի 11-ին այն վթարվել էր: Լուսանկարներով հնարավոր է եղել պարզել վթարի ճշգրիտ վայրը: Ըստ մասնագետների հարվածի տեղը լուսանկարներում երևացող մուգ հատվածն է:
2024-ին NASA-ն կին տիեզերագնաց կուղարկի Լուսին
NASA -ն ներկայացրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում մարդկանց Լուսին վերադարձնելու հավակնոտ և արագացված ծրագիր: 2024-ին դեպի Լուսին նախատեսվող առաքելությունում կընդգրկվի կին տիեզերագնաց: Նախորդ ծրագրի նման, այս ծրագրի անունը կընտրվի հունական դիցաբանությունից: Այն կկրի Արտեմիս աստվածուհու` Ապոլոնի քրոջ անունը: Այս անգամ տիեզերական գործակալությունը ցանկանում է ճամբար հիմնել Լուսնի վրա: Բացի դրանից՝ ի տարբերություն «Ապոլոնի» առաքելությունների,…
Չինական լուսնագնացը տեղեկություններ է հաղորդել Լուսնի հակառակ կողմից
Չինական «Յութու-2» լուսնագնացը նոր տեղեկություններ է հաղորդել Լուսնի հակառակ կողմից: Այն այնտեղ հայտնաբերել է երկուս տեսակի ապարներ: Այս նոր հայտնագործությունները Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնական Չունլայ Լին ներկայացրել է Nature ամսագրում: Մասնագետները կարծում են, որ Լուսնի վրա խառնարանների կազմավորման պատճառը երկնաքարերն են: Լոսնագնացը նաև հայտնաբերել է պիրոքսեններ և օլիվիններ: Հիշեցնենք, որ չինական «Չանյե-4» միջմոլորակային կայանը և…
Ներոնի պալատի տակ գաղտնի սենյակ է հայտնաբերվել
Հռոմում Ներոնի պալատի տակ գաղտնի սենյակ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Science Alert-ը: Այն հայտնաբերվել է պատահաբար, վերականգնման աշխատանքների ժամանակ: Պալատը հայտնի է նաև «Ոսկե տուն» անվանումով: Ստորգետնյա տարածքն անվանել են «Սֆինքսի սենյակ»: Բացի դրանից` հետազոտողները հայտնաբերել են պարող մարդաձիերի, թռչունների, ջրային էակների նկարներ, ինչպես նաև զինվորի նկար, որը թրով կռվում է հովազի հետ:…
Այսօր աշխարհահռչակ ֆիզիկոս Պիեռ Կյուրիի ծննդյան օրն է
Այսօր՝ մայիսի 15-ին, աշխարհահռչակ ֆիզիկոս Պիեռ Կյուրիի ծննդյան օրն է։ Ֆիզիկոսը ծնվել է 1859 թվականին Փարիզում։ Կյուրին ավարտել է Փարիզի համալսարանը (1877)։ 1882-1904 թվականներին աշխատել է Փարիզի ինդուստրիալ ֆիզիկայի և քիմիայի դպրոցում։ 1904 թվականին դարձել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր։ Ֆիզիկոսի աշխատանքները վերաբերում են բյուրեղաֆիզիկային, մագնիսականությանն ու ռադիոակտիվությանը։ Եղբոր՝ Պոլ ժան Կյուրիի հետ հայտնագործել և հետազոտել…
Ծիր Կաթին գալակտիկայում նոր աստղ է հայտնվել
Ճապոնիայի ազգային աստղադիտարանի աշխատակիցները վարկած են առաջ քաշել, ըստ որի՝ Մեծ արջի համաստեղության աստղերից մեկն օտարածին է և ձևավորվել է այլ գալակտիկայում: Տեղեկացնում է space.com-ը: Հետազոտողները կարծում են, որ J1124+4535 անունը կրող աստղը Ծիր Կաթին գալակտիկայի մաս է դարձել մեկ այլ գալակտիկայի հետ դրա բախման արդյունքում: Գիտնականներն ուսումնասիրել են աստղի քիմիական բաղադրությունը: Արդյունքում դրա մեջ…
Հայ դպրոցականները ցույց են տալիս ինչպես պատրաստել օդային արևային կոլեկտոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Youtube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի սաները պատրաստում օդային արևային կոլեկտոր՝ առանց ձեռքի տակ ունենալու լուրջ սարքավորումներ։ Նրանք արևային կոլեկտորը պատրաստելու համար օգտագործել են ալյումինե տարաներ, սովորական տախտակ և այլ առարկաներ ու գործիքներ, որոնք կարելի է ունենալ տնային պայմաններում։ Տեսանյութը ստորև՝
Թրամփը որոշել է 1,6 մլրդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել պետբյուջեից լրացուցիչ 1,6 մլրդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այդ մասին նա գրել է թվիթերյան էջում, տեղեկացնում է ТАСС-ը: «Իմ նախագահության օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք դեպի Լուսին, հետո կգնանք դեպի Մարս: Ես բյուջեում ճշգրտումներ եմ անում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ…
Երկրի վրա սկսվել է վերջին մեկուկես տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորիկը
Երկրի վրա սկսվել է վերջին մեկուկես տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորկը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի գիտնական Սերգեյ Բոգաչովը նշել է, որ սա կապված է արևի ակտիվությամբ: Գիտնականը ընդգծել է, որ կան ավելի հզոր մագնիսական փոթորիկներ, սակայն դրանք ավելի հազվադեպ են լինում: Միևնույն ժամանակ նա մագնիսական դաշտի հանդեպ զգայուն…














