Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Նեյմարը լաց է եղել իր ծննդյան օրը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի զսպել արցունքները, երբ իր ծննդյան օրը խոսքով է հանդես եկել: Այսօր` փետրվարի 5-ին, բրազիլացին դառնում է 27 տարեկան: Նեյմարը, որն այս պահին վերականգնվում է աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածքից, հայտարարել է, որ շատ է մտահոգվում կյանքի այս բարդ շրջանի համար և ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ: Հարձակվողի խոսքով, իր…
Ֆուդոկան կարատեի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 13 մեդալ են նվաճել
Սլովենիայում կայացած ֆուդոկան կարատեի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 13 մեդալ՝ 7 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Եվրոպայի չեմպիոններ Արծրուն Օհանյանի (35-49 տ.), Դավիթ Ենոքյանի (8-9 տ.) և Գագիկ…
Պելեգրինի. Կլոպը սովոր է հաղթել խաղից դուրս վիճակից խփված գոլերով
«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է ԱՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպումը (1:1): «Կլոպը սովոր է հաղթել խաղից դուրս վիճակից խփված գոլերով: Նա իմ գլխավորած «Մալագային» էլ այդպես հաղթեց, երբ նրա «Բորուսիան» գոլ խփեց յոթ մետրանոց խաղից դուրսից: Այդ պատճառով էլ նա իրավունք չունի բողոքելու: Կարծում եմ՝ մենք խաղում ենք այնպես, ինչպես մեզ…
Երկրորդ խաղակեսում շատ տարօրինակ իրավիճակներ եղան. Կլոպը մրցավարության մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո մեկնաբանել է մրցավար Կևին Ֆրենդի աշխատանքը: «Մենք գոլը խփել էինք խաղից դուրս վիճակից: Մրցավարը, ըստ երևույթին, դրա մասին իմացել է ընդմիջման ժամանակ, ու դա բացատրում է այն, որ երկրորդ խաղակեսում շատ տարօրինակ իրավիճակներ եղան, ոչ կրիտիկական, բայց դրանք կոտրեցին տեմպը:…
Ազար. Որոշում եմ կայացրել ապագայիս վերաբերյալ
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է ապագայի իր պլաններից: «Գիտեմ, թե ինչ եմ պատրաստվում անել: Ես որոշում եմ կայացրել»,- հայտարարել է բելգիացին RMC Sport-ի եթերում: Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2020-ի ամռանը: Նրանով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Ֆուտբոլիստն ավելի վաղ նշել էր, որ ցանկանում է խաղալ մադրիդյան ակումբում: Էդենը «Չելսիում» է 2012 թվականից: Այս…
Հայ ձյուդոիստները ձախողել են օլիմպիական վարկանիշային մրցաշարը
Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում անցկացվեցլ է Եվրոպա օփեն անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մասնակիցների թվում են եղել նաև Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ) և երևանցի Դավիթ Սարգսյանը (81 կգ): Նրանք, ավաղ, ձախողվել են հենց մեկնարկում` պարտվելով համապատասխանաբար պորտուգալացի Ֆելիպե Կրուզին և իսպանացի Իգոր Հերերոյին: Մարզաձևի մեր առաջատարներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և…
Ռոնալդուն դարձավ 34 տարեկան
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տոնել է ծննդյան օրը: Պորտուգալացի հարձակվողը դարձավ 34 տարեկան: Նա A սերիայի ռմբարկուների առաջատարն է:
Համացանցում հայտնվել է Ժոզե Մոուրինյոյի վայր ընկնելու տեսանյութը
Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնվել է անհարմար դրության մեջ: Նա հրավիրված է եղել Ռուսաստանի հոկեյի ազգային լիգայի «Ավանգարդ»-ՍԿԱ հանդիպմանը: Նրան է վստահվել խաղի մեկնարկին տափօղակի խորհրդանշական նետումը: Տափօղակը նետելուց հետո, սակայն, մարզիչը չի կարողացել պահել հավասարակշռությունը, սայթաքել է և վայր ընկել: Նրան, իհարկե, անմիջապես օգնել են բարձրանալ: Տեսանյութն անմիջապես հայտնվել է համացանցում: Youtube-ում մեկ…
Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է խաղադաշտ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ: 30-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է «Արսենալ»-ի Մ-23 թիմի «Վեսթ Հեմ Մ-23»-ի հետ հանդիպմանը: Մխիթարյանը ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և մասնակցել է առաջին խաղակեսին, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ ժամանակ լոնդոնցիները հաշվի մեջ առաջ…
Համբարձումյանը մասնակցել է Էնոսիսի հաղթանակին
Կիպրոսի առաջնության 19-րդ տուրում «Էնոսիս Նեոնը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, հյուրընկալվելիս մրցել է «Ալկի Օրոկլինիի» հետ: Խաղն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ Համբարձումյանի թիմի: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ 19 տուրերից հետո «Էնոսիսը» հավաքած 16 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում: Հաղորդում է armsport.am-ը։
Ինտերը կարող է պաշտոնից հեռացնել Սպալետիին հենց այս շաբաթ
«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան Ա Սերիայի 22-րդ տուրում «Բոլոնիայից» կրած պարտությունից հետո (0:1) հանդիպում է ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ: Ըստ տարածված տեղեկությունների՝ Սպալետիին հասկացրել են, որ եթե «Պարմայի» հետ հաջորդ խաղում անհաջողությունը կրկնվի, համապատասխան հետևություններ կարվեն դրանից: «Ինտերը» կորցրել է հաջողությունը նախորդ երեք հանդիպումներում, այդ թվում՝ դուրս է մնացել Իտալիայի գավաթի…
12-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը Մոսկվա Օփենի C մրցաշարում գրավել է 5-րդ հորիզոնականը
Ավարտվել է Մոսկվա Օփեն խոշոր միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվել է 15-ից ավել մրցաշար: Ընդհանուր առմամբ մրցաշարերին մասնակցել է շուրջ 2000 շախմատիստ: Փառատոնի A, B և C մրցաշարերի մասնակիցների թվում են եղել նաև Հայաստանի 17 պատվիրակ: C մրցաշարում հաջող է հանդես եկել պատանի 12-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր…
Նադալը հրաժարվել է մեկնաբանել իր ամուսնության մասին շշուկները
Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը գոհ չէ այն բանից հետո, որ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել իր ամուսնության մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր,2019 թվականի աշնանը նա պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու` Խիսկա Պերելյոյի հետ: «Ցանկանում եք ինձ հարցնել հարսանիքի մասին, այնպես չէ՞: Ես հասկանում եմ, որ դուք պարզապես կատարում եք ձեր աշխատանքը, բայց ես ոչինչ…
Վինիսիուսն Էլ Կլասիկոյի մասին. Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում և ոչնչից չեմ վախենում
«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0)` Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հետ սպասվելիք դիմակայությանն ընդառաջ. «2019 թվականին մենք ավելի լավն ենք դարձել: Հիմա անցկացնում ենք մրցաշրջանի մեր լավագույն հատվածը, ու շարունակում ենք աշխատել, որպեսզի մինչև մրցաշրջանի ավարտը շարունակենք նույն կերպ: Ես գոհ եմ, որ կարող եմ օգնել թիմակիցներիս, որոնք մրցաշրջանի…














