Գվարդիոլան ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում

Ամենադիտվածներ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 7-0 հաշվով ջախջախեց «Լիդսին», որի արդյունքում թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան սահմանեց ռեկորդ։

Այս մասին հայտնում է B/R Football-ը։

Բանն այն է, որ «Սիթին» Գվարիոլայի գլխավորությամբ արդեն 506 գնդակ է հեղինակել ու դրա համար իսպանացուն անհրաժեշտ է եղել ընդամենը 207 հանդիպում։ Այսպիսով՝ Գվարդիոլային հաջողվել է ռեկորդային քիչ խաղերի քանակով հատել 500 գոլի սահմանը։

Նշվում է, որ մինչ այս ռեկորդը պատկանում էր «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպին, որի գլխավորությամբ թիմը 500 գնդակի սահմանը հատել էր 234 խաղում։

Ամենաթարմ