fbpx
Կառավարություն

ՀՀ նախագահը ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:

«Արմեն Սարգսյանն ու դեսպան Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական հարաբերությունների ներկա օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ, մասնավորապես նշել, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, կրթության ու մշակույթի ոլորտներում:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ