ՀՀ նախագահը հանդիպել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին

Ամենադիտվածներ

ՀՀ նախագահը հանդիպել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին

Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, դեկտեմբերի 6-ին ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել դրանց հաղթահարման ուղիներին:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ