Այսօրվա` օգոստոսի 6-ի կառավարության նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ասաց, որ հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է:
Վարչապետի խոսքով՝ Չինարի գյուղի այն բնակելի տունը, որն ավերվել է, այդ տունը զրոյից կվերականգնեն, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ավերված տներից մեկի տեղը պուրակ կհիմնեն, քանի որ այնտեղ մարդ չի ապրում:
«Մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից ու այն կնվիրենք գյուղին», – ասաց ՀՀ վարչապետը: