Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թվիթերյան իր էջում հայտնել է իր 9-ամյա դստեր՝ Շանայի մահվան մասին: Աղջիկը 5 ամիս պաքյարում էր ոսկրի քաղցկեղի դեմ։
Ավելի վաղ Էնրիկեն հայտնել էր, որ անձնական խնդիրների պատճառով ստիպված է հեռանալ հավաքականի ղեկից։
Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է անցյալ ամռանը։ Նրա ղեկավարությամբ թիմը 10 հանդիպում է անցկացրել՝ տոնելով 8 հաղթանակ և կրելով 2 պարտություն։
