Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 4-0 հաշվով հաղթեց «Ֆլյումինենսեին»:
Հանդիպման հաշիվն 1-ին րոպեին բացեց Ալվարեսը, 27-ին Նինոն ինքնագոլի հեղինակ դարձավ՝ կրկնապատկելով հաշիվը: 72-ին Ֆոդենը 3-րդ գնդակն ուղարկեց բրազիլական թիմի դարպասը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Ալվարեսը դուբլ ձևակերպեց:
Այսպիսով, Գվարդիոլայի սաները դարձան մրցաշարի հաղթող: