fbpx
Աշխարհ

Հնկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը թուլանում է

Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերություններում լարվածությունը նվազում է, և Իսլամաբադը դա դրական փոփոխություն է համարում: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին. հայտնում է РИА Новости-ն:

Նա հայտնել է, որ Պակիստանը որոշել է վերադարձնել իր դեսպանին Նյու Դելի:

Բացի այդ, Քուրեշիի խոսքով, մոտ ժամանակներս Պակիստանի պատվիրակությունը կայցելի Հնդկաստան, որպեսզի այդ երկրի իշխանությունների հետ քննարկի Կարտարպուրի միջանցքի բացման հեռանկարները: Ենթադրվում է, որ այդ միջանցքը հնարավորություն կտա հնդիկ ուխտագնացներին առանց վիզայի այցեր կատարելու Պակիստան:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ