fbpx
Իրավական

Պարսատիկի միջոցով փորձել են թմրամիջոց փոխանցել

Սեպտեմբերի 30-ին՝ առավոտյան 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատուն ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հիմնարկի տանիքի վրա նկատել է կասկածելի փաթեթ, որի միջից հայտնաբերվել է թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 1 ամբողջական դեղահաբ:

Ըստ նախնական վարկածի՝ փաթեթը տանիքի վրա հայտնվել է պարսատիկի միջոցով:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ