fbpx
Առողջապահություն

Ո՞րն է պիցցաների մեջ ամենավնասկարը․ սննդաբանի խորհուրդները

Ո՞րն է պիցցաների մեջ ամենավնասկարը։ Ըստ սննդաբան Նատալյա Կրուգլովանի՝ դա Պեպերոնին է։

«Սա բավականին յուղոտ մթերք է բաղադրության մեջ ավելացված սալյամի շնորհիվ, ինչպես նաև կծու է»,- ասել է մասնագետը։

Մոսկվա 24-ի փոխանցմամբ՝ մասնագետը խորհուրդ է տալիս մարսողական համակարգի հիվանդություններ ունեցողներին խուսափել Պեպերոնիից և որոշ այլ պիցցաներից, մասնավորապես՝ կծու սոուսով կամ հալապենո պղպեղով։

Ենթաստամոքսային գեղձի խնդիրներ ունեցող մարդկանց, որոնց հակացուցված է սնկով, մասնագետը խորհուրդ է տալիս չուտել խոզապուխտով և սնկով պիցցա։ Հավայան պիցցան նույնպես անվնաս չէ, քանի որ, որպես կանոն, դրա մեջ օգտագործվում է պահածոյացված արքայախնձորներ, որոնք հարուստ են շաքարով։

Սոուսներն ու մայոնեզը զգալիորեն մեծացնում են պիցցայի կալորիականությունը և դրա մեջ պարունակվող ճարպի քանակը։

Նույնիսկ ամբողջությամբ առողջ մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս չչարաշահել պիցցան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ