Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Աֆղանստանի նոր կառավարությունը, որը ստեղծվել է թալիբների կողմից, ներկայացուցչական և ներառական չէ, սակայն դրա հետ պետք է աշխատել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ղեկավարների համատեղ հանդիպմանը:
ՌԴ նախագահը հստակեցրել է, որ թալիբների շարժումը դարձել է Աֆղանստանի տիրակալը, ինչպես նաև ձևավորել է կառավարություն, որը ստանձնել է երկրի ապագայի պատասխանատվությունը:
«Սա ժամանակավոր կառավարություն է, ինչպես նշում են իրենք՝ թալիբները, և չի կարող իրատեսորեն ներկայացուցչական կամ ներառական կոչվել»,- ընդգծել է Պուտինը։