Մարզեր
21:42 06/06/2020

Արմավիրում մեկնարկել է Մ-5 Արմավիր-Մ-9 ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետը անդրադարձել է մարզում կատարվող Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի կապիտալ նորոգման աշխատանքներին:

«Նախորդ տարիների համեմատությամբ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից Արմավիր քաղաքում իրականացված և նախատեսվող ծրագրերն իրենց ծավալով և գումարային արտահայտությամբ աննախադեպ են, և այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:

Շնորհավորում եմ բոլորիս մարզի համար կենսական նշանակություն ունեցող հերթական ծրագրի մեկնարկի առթիվ»,-գրել է մարզպետը:

Հավելենք, որ Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ մարզկենտրոն Արմավիրում այսօրվանից մեկնարկել է բոլորի համար շատ սպասված Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները:

Արմավիր քաղաքի համար կենսական նշանակության ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության:

Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 983.4 մլն դրամ:

 

 

📌 Նախորդ տարիների համեմատությամբ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից Արմավիր քաղաքում իրականացված և…

Geplaatst door Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյան op Zaterdag 6 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ