fbpx
Իրավական

Սերժ Սարգսյանի աջակիցների հայտարարությունը

Սերժ Սարգսյանի աջակիցները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի աջակիցներ,

Կոչ ենք անում մեզ միանալ ս.թ. փետրվարի 25 ին ժամը 14:00-ին ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին՝ աջակցելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին»։

Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Միսակյանին։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ