Երեկ՝ 28.07.2022 թ, Հատիս լեռան վրա, չնայած ՀՀ ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունների հայտարարություններին՝ շինարարական աշխատանքերը դադարեցնելու մասին, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից պատվիրված շինաշխատանքները շարունակվել են և ոչ մի օր կանգ չեն առել, ինչպես հայտնում են մեր աղբյուրները:
Նշված նախարարությունների աշխատակիցները, որպես լիազոր մարմինների ներկայացուցիչներ, հետևում են աշխատանքների իրականացմանը, սակայն չեն կանխարգելում պետական պահպանության տակ գտնվող տարածքի ոչ նպատակային աշխատանքների իրականացումը՝ քանդումը:
Հիշեցնենք, որ տվյալ տարածքը, ըստ ՀՀ Հողային օրենսգրքի և Բնության պահպանության մասին ՀՀ օրենքի սեփականության իրավունքով արգելվում է փոխանցել իրավաբանական և ֆիզիկական անձանց, սակայն Ակունք համայնքի ղեկավարությունը խախտել է տվյալ օրենքները և օտարել հիմնադրամին: Տվյալ օրինախախտման վերաբերյալ դեռևս գործ չի հարուցվել և չեն դիմել դատարան, որպեսզի օրենքի կոպիտ խախտումներ՝ առանց տարածքի նշանակությունը փոխելու մասին ՀՀ կառավարության որոշման օտարված գույքը, ետ վերադարձվի ի օգուտ պետության կամ համայնք։