Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։
«Սպայկա»-ի աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ։
Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ: