Ամն
ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Իրանում բողոքի ակցիայի մասնակիցներին
ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը: «ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին՝ ռեժիմի դեմ իրենց խաղաղ բողոքի ակցիաներում: Մենք դատապարտում ենք մահվան ելքով ուժի կիրառումը և կապի սահմանափակումը, ինչը օգտագործվում է ցուցարարների դեմ»,-ասված է…
Կիմ Չեն Ընը անհրաժեշտ է համարել պատերազմի պատրաստվելը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է ռազմաօդային ուժերի ու ՀՕՊ զորավարժությունների։ Այնտեղ առաջնորդը ընդգծել է, որ երկիրը պետք է պատրաստվի պատերազմի: Այս մասի հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությանը։ Կիմ Չեն Ընը իրականացրել է դեսանտայինների գործողության «դաշտային հրամանատարությունը» այն բանից հետո, երբ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը որոշում ե կայացրել…
ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունները հետաձգվում են
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հայտարարել են համատեղ զորավարժությունները հետաձգելու մասին: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ այս քայլը Հյուսիսային Կորեայի նկատմամբ «բարի քայլի ակտ» է։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Ես դրա մեջ տեսնում եմ խաղաղության համար պայմաններ ստեղծելու, քաղաքական համաձայնությունների կնքմանը նպաստելու ուղղությամբ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի բարեխիղճ ջանքերը, որոնք…
Քլինթոնին տեղափոխող ինքնթիռը ծխի պատճառով վերադարձել է Նյու Յորք
Ինքնաթիռը, որը տեղափոխում էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված վերադարձել է Նյու Յորք։ Պատճառն այն է, որ Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքություն է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների մի աղբյուրի։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, American Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռիչք կատարեր Նյու Յորք-Վաշինգտոն երթուղով: Սակայն տերմինալից…
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ավարտում է այցը ԱՄՆ-ի մայրաքաղաք
Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում նախկին տարիներին Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի և Մայքլ Լեմոնի հետ: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնաթող դիվանագետներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը: «Շատ կարևոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ…
Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը
«Այբ» կրթական հիմնադրամը սկսում է «Մեղու» մրցույթի միջազգայնացման փորձնական ծրագիրը, որը հասանելի կլինի Սփյուռքում ապրող հայ երեխաների համար։ «Մեղու» հայերենի մրցույթին նոյեմբերի 23-ին առաջին անգամ կմասնակցեն Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում ապրող հայ երեխաները։ Մրցույթի նպատակն է մեծացնել հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստել Սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։…
Քնկոտ Ջոին հաղթելու համար Ուկրաինայի կարիքը չունեմ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Ջո Բայդենին հաղթելու համար Ուկրաինայի կարիքը չունի: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Լուիզիանա նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է Fox Phoenix-ը: «Քնկոտ Բայդենին հաղթելու համար դիմեմ Ուկրաինայի օգնությա՞նը: Կարիք չկա»,-ասել է նա: Նրա խոսքով՝ նախորդ ընտրություններում իրեն հաջողվել է առանց որևէ մեկի…
Իսրայելի ոչնչացումը սիոնիստական ռեժիմի վերացումն է․ Համենեի
Իսրայելի ոչնչացում ասելով՝ նկատի է առնվում պարտադրված սիոնիստական ռեժիմի վերացումը և ազատումն այնպիսի հանցագործներից, ինչպիսին է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Համենեին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։ Նրա խոսքով՝ Իսրայելի ոչնչացումը նշանակում է, որ պաղեստինցի ժողովուրդը, ներառյալ մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները, պետք է հնարավորություն ունենան որոշելու իրենց…
Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահին մեղադրում է կաշառակերության մեջ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վկաների ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահի դեմ կաշառակերության մեղադրանքները: Այս մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Խոսքը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթի հարցաքննության մասին է, տեղեկացնում է DW-ն: «Նախագահի նշանակած մարդիկ ասում էին անչափ ոչ երկիմաստ բաներ, այդ…
ԱՄՆ-ն պատժամիջոցներով սպառնում է Եգիպտոսին ռուսական զենքի պատճառով
Ամերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Եգիպտոսին ռուսական արտադրության Су-35 կործանիչների ձեռքբերման հնարավոր հետևանքների մասին: Այս մասին ասված է նոյեմբերի 13-ին Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար, գեներալ-գնդապետ Մուհամեդ Զակիին ուղղված նամակում, գրում է The Wall Street Journal պարբերականը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը համատեղ նամակ են…
ԱՄՆ-ն Հս․ Կորեային առաջարկել է վերսկսել բանակցությունները
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային առաջարկել է վերսկսել միջուկային բանակցությունները դեկտեմբերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Հյուսիսային Կորեայի բանագնաց Կիմ Մյոն Գիլը հստակ չի պատասխանել, թե արդյոք Փհենյանը կընդունի բանակցությունների մասին ԱՄՆ-ի առաջարկը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ բանակցություններում, եթե դրանք նպատակ ունեն ժամանակ շահել՝ առանց որոշումները քննարկելու: Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունները փակուղի են մտել,…
Լինդսի Գրեմը կապ ունի թուրք լոբբիստների հետ
Ամերիկյան ուսումնական հայկական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի կապը թուրք լոբբիստների հետ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը,…
Սա նվեր կլինի Պուտինի համար. Կոնգրեսական՝ Վրաստանում համամասնական ընտրակարգի տապալման մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամ Ադամ Կինզինգերն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրական փոփոխությունների վերաբերյալ օրինագծի տապալմանը: Այս մասի հաղորդում է Aliq Media-ն։ Կոնգրեսականը, որը Վրաստանի աջակցության ակտի համահեղինակ է, գրում է, որ ցնցված է խոստացված փոփոխության տապալումից: «Սահմանադրական այս փոփոխությունների տապալումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինին և ոչնչացնելու է այն առաջընթացը, որը Վրաստանն իրականացրել է…
ԱՄՆ-ն կշարունակի պայքարը ԻՊ-ի դեմ․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հաղորդում է AFP-ը: «ԱՄՆ-ը կշարունակի գլխավորել կոալիցիան և կշարունակի անվտանգության ապահովման ջանքերը»,- ասել է նա: Ֆրանսիայի կողմից կազմակերպված հանդիպմանը, որը ընթանում է Վաշինգտոնում, մասնակցում են 31 երկրներից ԱԳ նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Պոմպեոն վստահեցրել է, որ ամերիկյան զորքերը…














