Ամն

  • S-400-ների հարցում համաձայնություն չի եղել․ AP

    S-400-ների հարցում համաձայնություն չի եղել․ AP

    Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացնում էր, թե ինքն ու իր թուրք գործընկերը «շատ լավ ընկերներ են», Սպիտակ տանը նրանց հանդիպումը չի կարողացել լուծել խնդիրը, որն այդքան ուժգին սրել էր ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև հարաբերությունները: Այս մասին հաղորդում է AP-ն: Թրամփն ու Էրդողանը ավարտել են հանդիպումը՝ համաձայնության չհասնելով ռուսական S-400 համակարգերը գնելու և…

  • Հուսով եմ՝ ԱՄՆ Սենատը չի կրկնի Ներկայացուցիչների պալատի սխալը․ Էրդողան

    Հուսով եմ՝ ԱՄՆ Սենատը չի կրկնի Ներկայացուցիչների պալատի սխալը․ Էրդողան

    Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Կրոնական գործերի կենտրոնում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Էրդողանը նշել է, որ բանաձևի ընդունումն ամոթալի որոշում է և որ իրենց ժողովրդի պատմության մեջ չկան այնպիսի սև հետքեր, որոնց համար չկարողանան պատասխան տալ:…

  • Էրդողանը Թրամփին է վերադարձրել սկանդալային նամակը

    Էրդողանը Թրամփին է վերադարձրել սկանդալային նամակը

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ անձամբ ամերիկացի պաշտոնակցին՝ Դոնալդ Թրամփին վերադարձրել է նրա նամակները, այդ թվում եւ այն մեկը, որով ԱՄՆ նախագահը կոչ էր անում «հիմար չլինել»։ Այս մասին նա տեղեկացրել է Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Այդ նամակները ես վերադարձրի պարոն նախագահին։ Ես հատկապես վշտացած էի այն նամակից, որում ասվում էր,…

  • Թրամփը ամոթալի է համարել իր իմպիչմենտի վերաբերյալ լսումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Թրամփը ամոթալի է համարել իր իմպիչմենտի վերաբերյալ լսումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չի դիտել իրեն իմպիչմենթ հայտարարելու վերաբերյալ Կոնգրեսում կայացած բաց լսումների հեռարձակումը: Նախագահն ընդգծել է, որ «ոչ մի րոպե» չի դիտել: «Նման լսումները ամոթալի եմ համարում։ Կոչ եմ անում արգելել դրանք»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Երեկ՝ նոյեմբերի 13-ին ԱՄՆ կոնգրեսում տեղի են ունեցել առաջին լսումները Թրամփին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ։…

  • Բողոքի ակցիա է տեղի ունեցել Թրամփ-Էրդողան հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բողոքի ակցիա է տեղի ունեցել Թրամփ-Էրդողան հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Թրամփ-Էրդողան հանդիպումն ընթացել է բողոքի ցույցերի ուղեկցությամբ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալներով՝ ցույցին մասնակցել է ավելի քան 3000 մարդ, որոնց մեջ եղել են հայեր, ամերիկացիներ, քրդեր, հույներ: Ցուցարարները պահանջել են, որ ԱՄՆ-ը դեմ կանգնի Թուրքիայի ագրեսիային և իրավախախտումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նրանք պահանջել են վերջ դնել Սիրիայում թուրքական ռազմարշավին, քրդերի…

  • Սենատորը արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Էրդողանի հետ հանդիպումից հետո

    Սենատորը արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Էրդողանի հետ հանդիպումից հետո

    Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ Այս մասին նա ասել է հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։ «Ես հենց նոր հանդիպեցի Էրդողանի և նախագահ Թրամփի հետ և խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։…

  • Թրամփը Էրդողանին հիշեցրել է սիրիացի փախստականների մասին

    Թրամփը Էրդողանին հիշեցրել է սիրիացի փախստականների մասին

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում է։ Նա երեկ՝ նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Թրամփը բարձր է գնահատել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունները։ «Մենք երկար ժամանակ, համարյա առաջին օրվանից ընկերներ ենք եղել։ Մենք հասկանում ենք միմյանց։ Մենք հասկանում ենք որտեղից ենք մենք»,-ասել…

  • ԱՄՆ-ում ռեկորդային սառնամանքիներ են

    ԱՄՆ-ում ռեկորդային սառնամանքիներ են

    Սիբիրյան սառը օդային զանգվածները ռեկորդային սառնամանիքներ և ձյան առատ տեղումներ են բերել ԱՄՆ-ի արևելյան հատված: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաընկերության պաշտոնական կայքը։ Ջերմաստիճանը Չիկագոյում նվազել է մինչև -13 աստիճան, ինչը գերազանցել է 1986 թ. սահմանած ռեկորդը: Իսկ ահա Նյու Յորքում գերազանցվել է 77 տարի առաջ գրանցված ձյան շերտի բարձրության ռեկորդը: ԱՄՆ-ի արևելյան մասում ջերմաստիճանի…

  • Հիլարի Քլինթոնը կարող է դարձյալ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

    Հիլարի Քլինթոնը կարող է դարձյալ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

    ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2016-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը չի բացառում իրադարձությունների այնպիսի զարգացումը, որ ինքը կմիանա ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքին: Այս մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում: «Ինչպես ես եմ ասում՝ երբեք, երբեք, երբեք մի ասա «երբեք»»,-նշել է Քլինթոնը՝ հավելելով, որ իր աջակիցները փորձում են համոզել իրեն առաջադրվել 2020-ի նախագահական…

  • ԱՄՆ-ԿԺԴՀ երկխոսության հնարավորությունները կարողեն անհետանալ․ Choson Sinbo

    ԱՄՆ-ԿԺԴՀ երկխոսության հնարավորությունները կարողեն անհետանալ․ Choson Sinbo

    Փհենյանի և Վաշինգտոնի միջև երկխոսության համար հնարավորությունները կարող են վերանալ, եթե ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանմփը մոտ ժամանակներս չանցկացնեն երրորդ գագաթնաժողով: Այս մասին գրում է Ճապոնիայում հրատարակվող հյուսիսկորեական Choson Sinbo պարբերականը։ «Երկխոսությունը շարունակելու շանս այլևս չի լինի, եթե երրորդ գագաթնաժողով տեղի չունենա»,-գրում է թերթը: Ըստ հոդվածի՝ ԿԺԴՀ-ն համբերատար սպասում է…

  • Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները դարձյալ երկարաձգվել են

    Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները դարձյալ երկարաձգվել են

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին 40-ամյա վաղեմության հրամանի գործողության ժամկետը: Այս մասին նշվում է Կոնգրեսին ուղղված նրա նամակում, որը հրապարակվել է կառավարական փաստաթղթերի տվյալների բազայում։ «Իրանի հետ մեր հարաբերությունները մինչ այժմ չեն կարգավորվել»,-ասել է Թրամփը։ Նա երկարաձգել է նախկին նախագահ Ջիմի Քարտերի 12170 գործադիր հրամանագրի գործողության ժամկետը, որը ստորագրվել…

  • Թրամփը խոշոր առևտրային գործարք է առաջարկել Էրդողանին. The Washington Post

    Թրամփը խոշոր առևտրային գործարք է առաջարկել Էրդողանին. The Washington Post

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին 100 մլրդ դոլարի առևտրային գործարք է առաջարկել և պատժամիջոցների հետ կապված իրավիճակի կարգավորման շրջանցող ճանապար», որոնք Վաշինգտոնը խոստացել էր Անկարայի դեմ սահմանել ռուսական S-400-ների գնման համար։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այս առաջարկները Թրամփը զետեղել է Թուրքիայի նախահային անցյալ շաբաթ…

  • Էրդողանը հայտնել է, որ Թրամփի հետ քննարկումից հետո հանդիպում կունենա Պուտինի հետ

    Էրդողանը հայտնել է, որ Թրամփի հետ քննարկումից հետո հանդիպում կունենա Պուտինի հետ

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան պայմանավորվածություններ չկատարելու հարցը: Այս մասին հաղորդում է Milliyet լրատվականը: «Մենք բազմակողմանիորեն կքննարկենք իրավիճակը Սիրիայում, կպատմենք «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության վերջին փուլի մասին: Կբացատրենք, որ անվտանգության գոտի ստեղծելու մասին…

  • Պատրաստ ենք ամեն ինչ անել Բոլիվիայի համար․ Մադուրո

    Պատրաստ ենք ամեն ինչ անել Բոլիվիայի համար․ Մադուրո

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է կյանքը տալ հանուն Բոլիվիայի և Էվո Մորալեսի, որը նախօրեին հրաժարական է տվել այդ երկրի նախագահի պաշտոնից։ Հայտարարությունը նա արել է Կարակասում ելույթի ժամանակ: «Բոլիվիան մեր եղբայրական երկիրն է։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել նրա համար։ Կյանքը տալ խաղաղության, դեմոկրատիայի և օրինական ընտրված նախագահ Էվո Մորալեսի պաշտպանության համար»,-ասել է…