թավշյա հեղափոխություն
Թավշյա հեղափոխությամբ ապացուցեցինք, որ Հայաստանը ինքնիշխան է․ Բադասյանի ուղերձ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով շնորհավական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, դա հիմնավոր ապացուցեցինք 2018 թվականի մայիսին հայ ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ: Այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապացուցեցինք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական արտահերթ…
Մեր գիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի մեզ պաշտպանելը․ վարչապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ սահմանված կանոնները համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից. պետք է հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից և այլ տրամաբանությամբ: «Այսօր ես փողոցում տեսնում էի առանց դիմակի քայլող մարդկանց. քանի որ այցելել եմ նախորդ օրերին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում,…
Հանցավոր խեղկատակությունը դարձել է մեր կյանքի անբաժան մասը․ Սեֆիլյան
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Դատավորի պաշտոն զբաղեցնող Մեսրոպ Մակյանը երեկ որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Սասնա Ծռերի վեց ապստամբներին։ Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո հանցավոր խեղկատակությունը դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այն օրեցօր աճում՝ սպառնալով ամբողջությամբ կլանել ու…
Մենք պատրաստ չենք հայրենակիցների մասշտաբային հոսքին․ Զարեհ Սինանյան
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի նիստում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան նշել է, որ մենք մեկնում ենք արտասահման և այցելում հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, սակայն ռեպատրիացիայի աջակցումը մեր առաջնահերթությունը չենք համարում: Զարեհ Սինանյանի խոսքով՝ կարևոր է շատ, որպեսզի մարդիք, ովքեր վերադառնում են հայրենիք ապահովենք աշխատանքով։ «Ես պետք է ասեմ, որ…
ՀՀ կառավարությունը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քաղաքական կամք է դրսևորում․ զեկույց
Եվրոպական հանձնաժողովը փետրվարի 10-ին հրապարակել է «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (ԱԸՀ (GSP+)) օգտվող երկրների 2018-2019թթ. կատարողականի մասին զեկույց: Նշենք, որ այս կառույցը ԵՄ-ում պատասխանատու է օրենսդրական առաջարկների, որոշումների կատարման, ԵՄ պայմանագրերի կատարման և ամենօրյա գործունեության պլանավորման համար։ Զեկույցում կա նաև հատված, որը վերաբերում է Հայաստանին։ Ըստ դրա՝ 2018-ի Թավշյա հեղափոխությունից և ժողովրդավարական փոփոխություններից հետո Հայաստանը ստանձնել…
Մեր հեղափոխականությունը ավելի շատ զգացմունքային հարթության վրա է․ Գագիկ Քամալյան
Տարիներ շարունակ հայաստանյան քաղաքական դաշտը վերածվել էր ապադեմոկրատական միջավայրի։ Գործում էին խաղի այնպիսի կանոններ, որոնք դուրս էին պատմականորեն ձևավորված դասական, քաղաքական հարաբերությունների մշակույթից։ Սա խոսում է այն մասին, որ այդ ճգնաժամային իրավիճակը վաղ թե ուշ հայաստանյան հասարակությանը կանգնեցնելու էր հեղափոխության պահանջի առջև։ Ժամանակակից աշխարհում հաճախ ենք լսում աշխարհաքաղաքական կենտրոններից ուղղորդված հեղափոխությունների մասին, որի մեջ կա…
2018 թվականից ի վեր ՀՀ-ում ՄԻՊ-ի գործունեության համար ստեղծված են լավագույն պայմանները. Արարատ Միրզոյան
Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ նշեց, որ իր կարծիքով 2018թ. թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքի համար ստեղծված են լավագույն պայմանները: «Ի սկզբանե ստեղծված լինելով որպես որևէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն, այս տարիների ընթացքում օմբուդսմենի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ…
Անցյալ տարի հեռացա, որ իմ ժողովուրդը փորձի ավելի լավ պետություն կառուցել. Սերժ Սարգսյան
Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համաժողովում։ Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել է հետևյալը․ «Հարգելի՛ պարոն նախագահ, տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալ եմ նախագահ Դոլին հրավերի համար: Շնորհակալ եմ նաև Խորվաթիայի ժողովրդական միությանը և վարչապետ Պլենկովիչին ջերմ ընդունելության համար: 2018 թվականի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների…
Ըստ Forbes-ի՝ ՀՀ-ում տեղի է ունեցել նաև Գինու հեղափոխություն․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ֆորբսը» հայկական գինու հիանալի որակի և պայծառ ապագայի և Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին: Հոդվածի հեղինակն ասում է, որ Թավշյա հեղափոխությանը զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել նաև Գինու հեղափոխություն, որովհետև գինու սրճարանները տասն անգամ աճել են, և միայն 2018 թվականին ի հայտ է եկել 25…
Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ նա հարցազրույց է տվել Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին. «Հարցազրույց Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին։ Զրուցել ենք Հայաստանի, հայկական մշակույթի և պատմության, Թավշյա հեղափոխության, խաղաղության և կանանց դերակատարության մասին։ Հարցազրույցը կհրապարակվի ամսագրի դեկտեմբերյան համարում»։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/photos/a.441960073263221/547074646085096/?type=3&theater
Հրայր Թովմասյանը ական է, որ դրված է մեր պետականության տակ․ Գագիկ Քամալյան
Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխոխությունը հաղթեց, որովհետև իրենից սկսած, մինչև ամենածայրագավառ գյուղի բնակիչը, գործում էին նույն տրամաբանությամբ։ Հիմա երբ արդեն հեղափոխության կողմից սահմանված արժեքները պետք է դասական քաղաքական պայքարի միջոցով կապիտալիզացվի, ոմանք սկսել են այդ տրամաբանությունից դուրս գործել։ Սա խոսում է այն մասին, որ իշխանության որոշ օղակներ դեռևս չեն…
Միշտ համոզված եմ եղել, որ կարողանալու ենք իրավիճակը մեր ձեռքերում պահել․ Նիկոլ Փաշինյան
Հայ համայնքն իմ խոսքը շատ ջերմ ընդունեց ԱՄՆ-ում: Լոս-Անջելեսում կայացած հավաքի ժամանակ իմ խոսքն ազգային կյանքի ու մեր երկիրը զարգացնելու ուղղությամբ տարվելիք ռազմավարության վերաբերյալ տեսակետի մասին էր: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամերիկյան Fox LA հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության»-ը: Պատասխանելով…
Միակ տոնը, որը կարող եք շնորհավորել, Թալանչու օրն է․ Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թավշյա հեղափոխությունից հետո անդադար ականատես ենք լինում, թե ինչպես են հեռացված կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված անձինք խոսում ավանդական, ազգային արժեքներից, ազդարարում դրանց սպառնացող վտանգների մասին։ Մերժված Ս․ Սարգսյանի և ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված երեկվա «ուղերձներն» այս մարտավարության…
Կարելի է ենթադրել, որ 2020 թ․ կապակցությամբ հայ ժողովրդին կշնորհավորի ոչ թե Փաշինյանը, այլ մի ուրիշ մարդ
Վերջին օրերի ինտենսիվ զարգացումները ստիպում են ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, նոր, 2020 թ․ կապակցությամբ՝ հայ ժողովրդին կշնորհավորի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ մի ուրիշ մարդ։ Արթուր Վանեցյանի, Վալերիյ Օսիպյանի և սպասվող մի շարք այլ հրաժարականները կառավարման տեխնոլոգիաների հայտնի այն պաշտոնանկությունները չեն, երբ ղեկավարն ազատվում է իր թիմից, մի կողմից՝ նրա վրա իր ձախողումները բարդելու համար,…















