կիսապաշտպան
Փյունիկը նոր կիսապաշտպան ունի
«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 22-ամյա կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը։ Էդգար Մովսեսյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») սան է։ Հանդես է եկել «Ֆորեստա» (Ռումինիա), «Նոա» և «Վան» ակումբներում։ «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Էդգար Մովսեսյանին։
Վեյնալդումը տեղափոխվեց ՊՍԺ
ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը տեղափոխվել է փարիզյան ակումբ։ ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվական։ Ավարտված մրցաշրջանի ընթացքում 30-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում ԱՊԼ-ի 38 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է այս ամառ:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ
Il Romanista-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են միանգամից մի քանի ակումբներ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին: Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը…
Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ. աղբյուր
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը: Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարել: Ակնկալվում է, որ կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով: Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու…
Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ Ռոմայում
Calciomercato-ի հաղորդմամբ՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ կասկածում էր՝ արդյոք նա պետք է մնա «Ռոմայում», հաշվի առնելով, որ հաջորդ մրցաշրջանից թիմը կգլխավորի Ժոզե Մոուրինյոն։ Հայ կիսապաշտպանը որոշել է շարունակել խաղալ հռոմեացիների կազմում: Մինչ այս իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Յուվենտուսը»։
Արսեն Զախարյանի տրանսֆերային գինն աճել է՝ հասնելով 3.5 միլիոն եվրոյի
Ամենամեծ տրանսֆերային աճով ֆուտբոլիստներին Ռուսաստանի առաջնությունում ներկայացրել է Transfermarkt-ը։ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը երկրորդ տեղում է։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոն եվրոյով և կազմում է 3.5 միլիոն եվրո: Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային գինն աճել է 150 հազար եվրոյով և կազմում է 800 հազար։ Ռուսաստանի ընթացիկ առաջնության ընթացքում …
Պոգբան որոշել է՝ ում ընտրել Յուվենտուսի՞ն, թե՞ Ռեալին
Ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Շիրայի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», չնայած «Ռեալի» կողմից նրա նկատմամբ հետաքրքրությանը։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս չի շտապում բաց թողնել կիսապաշտպանին և փորձելու է ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագրով նրան պահել ակումբում։ Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 32 հանդիպում, խփել 5 գոլ ու կատարել 4 գոլային…
Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին։ «Վերադարձ ընդհանուր խմբի հետ մարզումներին։ C’mon Roma»,- գրել է հայ ֆուտբոլիստը։ https://www.instagram.com/p/CNfXp5kMwpf/?fbclid=IwAR1T3xwa_8Pxxor-dWfBPeSPK6kzY3-knUb6erh4JxBHcijvN60laDnCWTc
Լացիոյի 19-ամյա կիսապաշտպանը մահացել է
Ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է «Լացիոյի» երիտասարդական թիմի 19-ամյա կիսապաշտպան Դանիել Գերինին։ Նշվում է, որ մեքենան, որով երթևեկել է Գերինին, եղել է իրեն հասակակից ևս երկու հոգի։ Երկուսն էլ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։ «Smart» մակնիշի ավտոմեքենան, որով ընթանալիս է եղել ֆուտբոլիստը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել է «Mercedes»-ին, որի ղեկին 68-ամյա տղամարդ է եղել։…
Մանչեսթեր Սիթին հետաքրքրված է Ջեք Գրիլիշիով
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշիին։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստով։ Նախկինում Պեպը կիսապաշտպանին անվանել էր «բացառիկ խաղացող»: «Աստոն Վիլլան» պատրաստ է բաժանվել իր ավագից 100 միլիոն ֆունտ ստեռլինգով, իսկ «Մանչեսթեր Սիթին» միակ ակումբն է, որը պատրաստ է այքան վճարել։ Այս մրցաշրջանի ընթացքում…
Մխիթարյանը չի կողմնորոշվում՝ մնալ Ռոմայում, թե՝ ոչ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» առաջատար ֆուտբոլիստներից համարվող Հենրիխ Մխիթարյանը չի կողմնորոշվում հռոմեական ակումբում մնալու հարցում։ Այս մասին հայտնում է Il Messaggero-ն։ Նշվում է, որ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան երկմտանքի մեջ են ու ֆուտբոլիստն իր վերջնական որոշումը կարող է կայացնել այս մրցաշրջանի ավարտին, երբ կավարտվի նաև հայ կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը։ Հիշեցնենք, որ…













