Ազատ Հայրենիք
Հունիսի 7-9-ը Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում քննարկվել է 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: «Արդարություն» խմբակցությունում 2020թ. պետական բյուջեի կատարողականը չի քննարկվել: Քննարկումներին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, որոնք պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին:
Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան: Երկրի ղեկավարը ողջունել է մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծելով, որ մեծ մաքառումի գնով է հաջողվել ձեռք բերել Արցախի ազատությունն ու անկախությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ զարգացած և մրցունակ…
Արցախի նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի գրառման միջոցով տեղեկացրել է, որ Շուշի քաղաքի մշակույթի պալատում կայացել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը։ Նա նշել է, որ դրա ժամանակ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար «Ազատ հայրենիք – ՔՄԴ»-ի քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից…
«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն…
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում հայտարարել է, թե ԱՀ խորհրդարանական ընտրություններում նախնական արդյունքներով, որ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են անցել նոր խորհրդարան։ Ամենաշատ ձայները ստացել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը (Արայիկ Հարությունյան)՝ 29688 ձայն (40.4 տոկոս)։ Դաշինքին նախորդում են «Միասնական հայրենիք» կուսակցությունը (Սամվել Բաբայան), որը հավաքել է 7365 ձայն (23.63…
Երեկ Արցախում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Նախագահի 14 թեկնածուներից 2-ը կմասնակցեն նախագահական ընտրությունների 2-րդ փուլին, քանի որ 14-ից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն։ 2-րդ փուլ անցած թեկնածուներից Արայիկ Հարությունյանը, ով հավաքել է ձայների 49,26 տոկոսը (36076 քվե), այսօր մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարությունյանը ասուլիսի սկզբում…
«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահական գալիք ընտրություններին թեկնածու Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը պետք է լինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումն ու ասֆալտապատումը: Դա մեր քաղաքական թիմի տեսլականն է՝ հանրապետության հարավային թևի զարգացման հետ կապված: Օրեր առաջ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում կուսակցական ակտիվի հետ…
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանն աջակցության խոսք է հղել լիբանանահայ համայնքին: Հիշեցնենք, որ Լիբանանի Հանրապետությունում վերջին շրջանում սկսված ներքաղաքական ճգնաժամի պատճառով տեղի հայկական համայնքը եւս հայտնվել է ծանր դրության մեջ: Հարությունյանն այս առթիվ Facebook-ի իր էջում գրել է. «Լիբանանահայ սիրելի՛ հայրենակիցեր Ձերդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին Ուշի-ուշով հետեւում…
Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Youtube-յան իր ալիքում տեսահոլովակ է տեղադրել, որը վերնագրել է այսպես․ «Իշխանաձորում ծխախոտի մշակությունը իրականություն է»։ Իշխանաձորը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանում։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Օրեր առաջ արդեն հայտարարել եմ, որ նոյեմբերի 9-ին տեղի է ունենալու «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը: Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության…
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հրավերով սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգ երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն են այցելել Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և ԱՀ կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Հագեցած աշխատանքային օրակարգը Արցախի պատվիրակության անդամները նախօրեին սկսել են Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեի ուղեկցությամբ այցելելով մի շարք…
Արցախի նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ես 5 անգամ հանդիպել եմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանի միջնորդությամբ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին։ «Ընդհանրապես Արայիկ Հարությունյանի հետ մի 5 անգամ ես արդեն հանդիպել եմ, բայց որևէ…
Կովսականից, Դիզմայրիից, Նոր Կարաչինարից պետական պաշտոն չզբաղեցնող մարդիկ իրենց մեքենաներով հարյուրավոր կիլոմետրեր կտրել, եկել ու մասնակցել են հանրահավաքին, ստիպողաբար չեն եկել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե երեկ Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ…
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր Facebook-ի էջում հայտնում է. «Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համահայկական նշանակության հանրահավաքի կազմակերպմանն ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության աշխատանքներն ամփոփելով՝ հայտարարում եմ, որ Արցախի բոլոր համայնքներից, (առանց մայրաքաղաքի ակտիվի) կուսակցության անդամ և համակիր ավելի քան 10.000 քաղաքացիներ կմասնակցեն այս շատ կարևոր նախաձեռնությանը: Իսկ Ստեփանակերտի մեր համախոհները ժամը 18:30-ին…
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր Facebook-ի էջում հայտարարություն է տարածել. «ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՆԽԱԽՏ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ Հարգելի՛ հայրենակիցներ, Կուսակի՛ց ընկերներ, Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարում եմ աննախադեպ իրադարձություն: Կարծում եմ՝ այդ քայլն առաջին հերթին նորովի արժևորում է 1988-ի…