անօդաչու սարք
Կուրսկի օդանավակայանում անօդաչու սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել
Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կուրսկի շրջանի օդանավակայանի վրա՝ Telegram-ի ալիքում հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը: «Կուրսկի օդանավակայանի շրջանում անօդաչու սարքի հարձակման հետևանքով նավթահանող սարք է այրվել։ Տուժածներ չկան։ Հրդեհը տեղայնացված է։ Բոլոր հատուկ ծառայություններն աշխատում են տեղում»,- նշել է պաշտոնյան: Նշվում է նաև, որ Կուրսկի օդանավակայանում հրդեհի վայր է ուղարկվել երեք հրշեջ գնացք։ Բռնկվել…
Ալ Քաիդայի առաջնորդը սպանվել է ամերիկյան անօդաչու սարքի հարվածի հետևանքով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում անօդաչու սարքի հարվածի հետևանքով սպանել Է Ալ Քաիդայի առաջնորդ Այման ազ Զավահիրիին: Նա սպանվել է հակաահաբեկչական գործողության ընթացքում, որը ԿՀՎ-ն իրականացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։ Նա և Ուսամա Բեն Լադենը միասին ծրագրել էին սեպտեմբերի 11-ի հարձակումները, և նա Ամերիկայի «ամենափնտրվող ահաբեկիչներից» էր: Բայդենը հայտարարել է, որ…
Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. Մարտունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. Մարտունի: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/719737225551765/?t=0&v=719737225551765
Հրապարակվել է ԻՊ ղեկավարի տան գրոհի տեսանյութը
ԱՄՆ զինվորականները հրապարակել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի տան գրոհի տեսանյութը։ Այն արվել է անօդաչու սարքով ու տեղադրվել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության Twitter-ում։ Կադրերում ցուցադրված է գործողության սկիզբը, երբ ամերիկյան զինվորականները սկսել են մոտենալ գրոհայինի տանը։ Պենտագոնը Ալ Բաղդադիի ոչնչացման գործողության այլ մանրամասներ էլ է բացել։ Համաձայն ռազմական…
Ճապոնական ընկերությունը գնդաձև, անօդաչու թռչող սարք է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճապոնական NTT Docomo ընկերությունը Ամստերդամում կայացած IBC 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացրել է գնդաձև անօդաչու թռչող սարք՝ հիմնված է հելիումով գնդակի վրա։ Այս մասին տեղեկացնում է LIGA.net-ը: Ի տարբերություն այլ անօդաչուների, որոնք բալոններ են օգտագործում, այս անօդաչուն ուլտրաձայնային թրթռանքների օգնությամբ է շարժվում։ Դրանք վերարտադրում են սարքի կողքերին տեղակայված հատուկ «շարժիչները»: Դրոնը կառավարվում է սովորական հեռակառավարման վահանակի…
Ամերիկյան անօդաչու սարքը նկատել են Ռուսաստանի սահմանի մոտ
ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական անօդաչու RQ-4A Global Hawk սարքը ուրբաթ երեկոյան հետախուզում է իրականացրել Ռուսաստանի սևծովյան ափի մոտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով PlaneRadar մոնիթորինգային ռեսուրսին։ 04-2021 համարով անօդաչուն թռել է Իտալիայի ավիաբազայից։ Մոսկվայի ժամանակով ժամը 14.45-ին Global Hawk-ը ավարտել է մոնիթորինգը Դոնբասի սահմանազատիչ գծում, հինգ ժամ անց այն նկատել են Սև ծովի…
Անօդաչու բոլոր սարքերը վերադարձել են բազա. Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբ
Իրանական բոլոր անօդաչուները իրենց առաքելությունն իրականացնելուց հետո բարեհաջող վերադարձել են բազա, ասել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազ Շեկարչին: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։ «Հակառակ Թրամփի զառանցական և անհիմն հայտարարությունների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող բոլոր անօդաչու սարքերը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, ներառյալ ԱՄՆ նախագահի հիշատակածը, անվնաս վերադարձել են իրենց…
ԱՄՆ-ը սեփական անօդաչու սարքն է խփել․ Իրան
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաքչին հերքել է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարքի ոչնչացման մասին ԱՄՆ պնդումը։ Նա հայտնել է, որ Իրանը ոչ մի անօդաչու սարք չի կորցրել։ «Մենք ոչ մի անօդաչու սարք ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ որևէ այլ տեղ չենք կորցրել։ Իմ կարծիքով՝ USS Boxer-ը սխալմամբ սեփական անօդաչու սարքն է խփել»,- գրել է Արաքչին թվիթերյան…
ԱՄՆ-ն իրանական անօդաչու է խոցել Հորմուզի նեղուցում․ Իրանը հերքում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավից իրանական անօդաչու թռչող սարք են խոցել: Սակայն Իրանը հայտարարել է, որ անօդաչու ոչ մի թռչող սարք չեն կորցրել: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ օտարերկրյա տանկեր է կալանել: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Իրանը ամերիկյան անօդաչու խոցեց: Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը…
Ամերիկյան անօդաչու սարքը խոցվել է իրանական ՀՕՊ համակարգով. Զարիֆ
Ամերիկյան անօդաչու թռչող սարքը խոցվել է ամբողջովին իրանական արտադրության «Հորդադ-3» հակաօդային պաշտպանության համակարգով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ հերքելով այն լուրերը, թե այն խոցվել է ռուսական համակարգով: Այս մասին հաղորդել է Mehr-ը։ Նկարագրելով Իրանի տարածք ամերիկյան ԱԹՍ-ի ներխուժման հարցով Իրանի պատասխան դիվանագիտական միջոցները՝ նա ասել է, որ ներխուժման օրը Իրանը նամակ…
Պետք է խուսափել Պարսից ծոցում ցանկացած էսկալացիայից․ Գուտերիշ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել Պարսից ծոցում ցանկացած էսկալացիայից, քանի որ լարվածությունը շարունակում է աճել, երբ Իրանն այս շաբաթ խոցել էր ամերիկյան անօդաչու սարքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Աշխարհը չի կարող թույլ տալ Պարսից ծոցում լուրջ հակամարտություն»,-հայտարարել է Գուտերիշը Լիսաբոնում երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակներում: «Կողմերը պետք…
Զարիֆը հրապարակել է խոցված ամերիկյան անօդաչու սարքի երթուղու քարտեզը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է քարտեզ, որտեղ պատկերված է խոցված ամերիկյան անօդաչու թռչող սարքի երթուղին: Քարտեզում նաև նշված են անօդաչու սարքի գտնվելու կոորդինատները կոնկրետ պահի, սարքի կոորդինատները Իրանի կողմից նախազգուշական ազդանշան տալու ժամանակ, ինչպես նաև այն տեղը, որտեղ խոցվել է ամերիկյան անօդաչու սարքը: «Այլևս կասկածներ չեն լինի, թե…
Մենք համարժեք կպատասխանենք ԱՄՆ-ին․ Իրանի ԱԳՆ
Իրանը համարժեք կպատասխանի ԱՄՆ-ի բոլոր գործողություններին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Իրանի ժողովուրդը դիվանագիտորեն է պատասխանում դիվանագիտությանը, հարգանքով՝ հարգալից վերաբերմունքին և պաշտպանվում է ագրեսիայի դեմ։ Կարելի՞ է արդյոք ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ահաբեկչության և պատերազմի տարիները համարել դիվանագիտություն»,-գրել է նա։ Այդկերպ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է Իրանի հարցով…
Ոսկու համաշխարհային գները ռեկորդային ցուցանիշի են հասել
Ոսկու համաշխարհային գները ասիական բորսաներում բարձրացել են 1,7 տոկոսով՝ մեկ ունցիան մինչեւ 1411,63 դոլար։ Ոսկու արժեքը առաջին անգամ 2013 թվականի սեպտեմբերից ի վեր բարձրացել է մեկ ունցիան 1400 դոլարից։ Ոսկու օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքում թանկացել են՝ 1409,1 դոլար մեկ ունցիայի համար, հետո փոքր-ինչ էժանացել են՝ 1395,9 դոլար։ Ներդրողները սկսել են փող ներդնել ոսկու մեջ աշխարհում…
Անօդաչու սարքը կարող էր խոցել «հիմար և անգործ» մեկը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ նշելով, որ դա կարող էր սխալմամբ լինել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ Իրանը շատ մեծ սխալ է գործել: Նրա խոսքով՝ ԱԹՍ-ն զինաթափվել է և միջազգային ջրերում հայտնաբերվել, այն կարող էր խոցել…