դատական համակարգ
Դատական համակարգի բարեփոխումներին մեծ թափ ենք հաղորդել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի և…
Դատավորներին երբեք այսպիսի վճարունակ կլիենտներ չեն հասել․ Ջհանգիրյան
«Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը Աժ-ում՝ պատասխանելով պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին, ասաց, որ դատավորներին երբեք այսքան վճարունակ հաճախորդներ չեն հասել։ Ջհանգիրյանն ասաց, որ զսպող, պատժող մեխանիզմ չկա, և նրանք հանգիստ մեկ որոշմամբ լուծում են և իրենց, և իրենց թոռների թոշակի հարցը։ Նախկին զինդատախազը նշեց նաև, որ դատավորների անկախության խնդիրը մեկ…
Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը ազատ է արձակվել
Նախօրեին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել նախկինում 8 անգամ դատարանի կողմից մերժում ստացած գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը։ «Դատաիրավական համակարգն արդեն կամաց-կամաց հիվանդությունից դեպի բուժում է գնում։ Կաղալուց ապաքինվում է և տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում»,- այս մասին ազատամարտիկը նշել է«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։ Նշենք, որ նրա պատժաչափի ավարտին, դեռևս մի քանի…
114 ավագ դպրոցի տնօրենը հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ-ի դեմ
Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հայտնենք, որ հայցվոր կողմը պահանջում է, որ իր խիստ նկատողության վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել…
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ 22 տարի առաջ ստեղծվեց Վճռաբեկ դատարանը, և Հայաստանում երկաստիճան դատական համակարգից անցում կատարվեց եռաստիճանի։ Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել դատական համակարգին ու դատավորներին, Վճռաբեկ դատարանի աշխատակազմին` նշելով,…
Գիտեն, որ իրենց ստեղծած համակարգով արդարադատության հասնելն անհնար է․ Արսեն Խառատյան
Արսեն Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Դժվար է պատկերացնել Հայաստանի դատական համակարգի ավելի լավ գնահատական, քան երկրի բարձրագույն դատական մարմնի` Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամների վարքագիծը: Այսպես, 10-ամյակներով ՍԴ դատավոր հանդիսացած թոշակի ուղարկվող անձինք, իրենց վերաբերյալ կայացված որոշումը ուզում են վիճարկել ոչ թե Հայաստանի դատական ատյաններում, այլ` Եվրոպական դատարանում: Ինչո՞ւ, որովհետև շատ լավ գիտեն…
Աժ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ դատական համակարգի փոփոխության մասին
Բոլորն էլ գիտեն, որ դատական համակարգում կա շատ մեծ խնդիր, մենք ի սկզբանե նպատակ ենք դրել լուծել այս խնդիրը»-, այսօր՝ ամսի 13-ին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դժգոհություններին, թե ինչի դատական համակարգը այսքան ժամանակ անց չի փոփոխվել: «Մեր դատական համակարգը այս պահին հարիր չէ ժողովրդավարական համակարգին: Մենք ունենք խնդիր…
Վրաստանի իշխանությունները Կիեևից հետ կկանչեն դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին
Այսօր Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Կիևից դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների համար հետ են կանչելու Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու պատճառով: ԱԳ նախարարը հայտնել է, որ մարդու նշանակումը ռազմավարական գործընկեր, որը Վրաստանի դատական համակարգի կողմից դատապարտվել է և հետախուզվում է։ «Հարցեր է առաջացնում, ինչի պատճառով որոշվել է խորհրդակցությունների…
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատական համակարգի փոփոխությունների փաթեթը
Դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը այսօր՝ մարտի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 76 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրագրով թողած կողմ քվեարկությունները։ Փաթեթի…
Մենք քաղաքական ճնշում տեսնում ենք․ Տարոն Սիմոնյանը՝ ՍԴ շուրջ իրավիճակի մասին
Մեր դատական համակարգը չի կարողանում արդյունավետ դատավարություն իրականացնել, և այստեղ մեղավորը ոչ թե ՍԴ-ն է, այլ ամբողջ դատական իշխանությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա նշեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է գործադիրի ղեկավարն անդրադառնում միայն Սահմանադրական դատարանին, երբ որ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը:…
Դատական օրենսգրքի փաթեթը մշակելիս Կառավարությունը գործել է համակողմանի. Վենետիկի հանձնաժողով
Հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ կարծիքը (հայերեն թարգմանությունը՝ այստեղ): Այսպիսով, արձանագրվել է հետևյալը. Հանձնաժողովը դրական է գնահատում նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները։ Առաջարկվող մեխանիզմները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ միևնույն ժամանակ…
Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին: Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ: Նախարար Բադասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և ընդգծել,…
Դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում. «Ժողովուրդ»
Դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Այդ պատճառով Երևան քաղաքում գործունեություն ծավալող դատավորների շրջանում քննարկումներ են սկսվել՝ եթե շարունակեն աշխատել այս ծանրաբեռնված ռեժիմով, ապա դիմում են գրելու, որ իրենց տեղափոխեն մարզեր: Այս մասին գրում է ««Ժողովուրդ» օրաթերթը:…
Իշխանություննուները ԲԴԽ անդամի փնտրտուքի մեջ են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռևս շարունակում է թափուր մնալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ: «Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են, նույն վիճակն է նաև դատական համակարգում: Բանն այն է, որ, Դատական օրենսգրքի համաձայն, պետք է ԲԴԽ թեկնածուին…














