Պաուլո Ֆոնսեկա
Նյուքասլը նոր մարզիչ կունենա․ կան 3 թեկնածուներ
Վերջերս անգլիական «Նյուքասլը» ձեռք բերած արաբները մտադիր են նոր մարզիչ նշանակել թիմի համար։ Նրանք դիտարկում են 3 թեկնածություն՝ Պաուլո Ֆոնսեկա, Լյուսիեն Ֆավր և Ֆրենկ Լեմպարդ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Նշվում է, որ «Տոտենհեմի» հետ առաջիկա խաղից առաջ թիմի ներկայիս մարզիչ Սթիվ Բրյուսը կհեռացվի պաշտոնից։
Ֆոնսեկան պատրաստ է կարիերան շարունակել Ռուսաստանի հավաքականում
«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատրաստ է գլխավորել Ռուսաստանի ազգային հավաքականը։ Այս մասին խոսել է նրա գործակալ Մարկ Աբրեուն։ «Ֆոնսեկան պրոֆեսիոնալ մարզիչ է և նա պատրաստ է աշխատել այնտեղ, որտեղ հավատում են իրեն և որտեղ նա կստանա աշխատանքային ճիշտ պայմաններ: Եթե Ռուսաստանի ֆուտբոլի միությունը զանգահարի ինձ և ինչ-որ բան առաջարկի, ես այն անպայման կփոխանցեմ…
Պատրաստ կլինի՞ Մխիթարյանը Այաքսի դեմ խաղին․ պատասխանել է Ֆոնսեկան
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պոուլո Ֆոնսեկան խոսել է թիմի Հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Մխիթարյանը կլինի «Այաքսի» դեմ Եվրոպա Լիգայի պատասխան խաղում։ Սրան ի պատասխան Ֆոնսեկան ասել է, որ Մխիթարյանը մարզվել է թիմի հետ միայն շաբաթ օրը, իսկ կիրակի խաղացել է մի քանի րոպե։ Բայց և այնպես մասնագետը նշել է, որ…
Մխիթարյանը կմասնակցի Ռոմայի առաջիկա խաղին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո խաղադաշտ կվերադառնա «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում: «Միրանտեն պատրաստ չէ, իսկ Մխիթարյանը կխաղա: Նա հանդես կգա մեկնարկային կազմում»,- ասել է մարզիչը: Նշենք, որ Ռոմա» – «Վերոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:
Լիարժեք պատրաստ չեն Մխիթարյանն ու Պեդրոն. Ֆոնսեկան Ռոմայի առաջիկա խաղի մասին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտնել է, որ Իտալիայի առաջնության 19-րդ տուրից առաջ «Ռոման» ունի կադրային խնդիրներ: «Ռոման» կմրցի «Սպեցիայի» հետ, որին պարտվել էր Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։ «Ես մշտապես զգում եմ աջակցություն ակումբի նախագահի կողմից և չեմ անհանգստանում իմ աշխատանքի համար՝ կախված առաջիկա հանդիպման արդյունքից»։ Ֆոնսեկան նշել է, որ իրեն անհանգստացնում են կադրային…
Ցանկանում էինք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում իսպանական «Սևիլիայից» կրած պարտությունը: Մարզիչը հայտնել է, որ թիմի բոլոր ֆուտբոլիսների նման ինքն էլ հիասթափված է: «Ցանկանում էինք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ, սակայն արդեն պետք է սկսենք պատրաստվել հաջորդ մրցաշրջանին: «Ռոման» արեց ամեն ինչ, սակայն պետք է արժանին մատուցել «Սևիլիային», որը, իրոք,…
Ֆոնսեկան կանգնած է հեռացման վտանգի առաջ
Եթե առաջիկա հանդիպումների ժաման «Ռոման» հաղթանակներ չտանի, ապա ակումբը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը պահանջում է մարզչից, որ նա անհապաղ բարելավի թիմի արդյունքները: Հայտնենք, որ «Ռոման» պարտվել է Ա Սերիայի վերջին երեք՝ «Միլանի» (0:2), «Ուդինեզեի» (0-2) և «Նապոլիի» (1-2) դեմ հանդիպումներում Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Մենք Միլանին նվիրեցինք այս հաղթանակը. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Միլանից» կրած պարտությունը (2-0): Ֆոնսեկան նշել է, որ իրենք առաջին խաղակեսում լավ խաղացին, ցուցադրեցին հավասարակշռված խաղ և իրենք վերահսկեցին խաղը: «Ընդմիջումից մոտ 10 րոպե անց «Միլանը» սկսեց ավելի բարձր ճնշում գործադրել, բայց առանց իրական հնարավորությունների: «Միլանը» գրեթե ոչ մի պահ չստեղծեց, մենք նրանց…
Ես Ռոմայում ինձ ավելի լավ եմ զգում. Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը, ով «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան է խոսել է հռոմիացնիների մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ղեկավարությամբ ընթացող խաղերի մասին: «Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի ոճից, բայց այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք լավագույն ֆուտբոլը և կարծում եմ, որ դա ինձ հարմար է: Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի…
Ռոման փոխարինողի է փնտրում Էդին Ջեկոյի համար
«Ռոման» փոխարինող է փնտրում թիմի հարձակման առաջատար Էդին Ջեկոյի համար։ Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, հռոմեական ակումբը որոշել է թիմ հրավիրել Իտալիայի հավաքականի և «Էվերտոնի» երիտասարդ հարձակվող Մոյզե Կինին: 19-ամյա ֆուտբոլիսը հետաքրքրել է թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային: Հռոմեացիները հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Մարիանո Դիասի և «Ջենովա»-ի հարձակվող Անդրեա…
Ռոման, գրեթե, ամբողջ կազմով պատրասվում է Բրեշիայի հետ խաղին
Իտալական «Ռոման», որի կազմում է հանդես գալիս նաև Հենրիխ Մխիթարյանը, «Բրեշիայի» հետ հանիդպումից առաջ, գրեթե, ամբողջ կազմով սկսել է մարզումները: Մարզումների մասնակցում են նաև վնասվածքներից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը, Լորենցո Պելեգրինի, Ջանլուկա Մանչինին և Լեոնարդո Սիպնացոլան: Ոչ ամբողջ ծանրաբեռնվածությամբ խմբի հետ է սկսել մարզվել նաև Ֆեդերիկո Ֆասիոն: Դիեգո Պերոտին և Ամադու Դիավարան մարզվել են անհատական ծրագրով,…
Ինձ հիացրել է Ֆոնսեկայի խաղային փիլիսոփայությունը․ Մխիթարյան
«Ես չեմ եկել Իտալիա հիանալու Հռոմով. զբոսաշրջիկ լինելն ինձ համար չէ: Կանեմ ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ «Ռոմային» և թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային: Ինձ իսկապես հիացրել է Ֆոնսեկայի խաղային փիլիսոփայությունը», – ասել է Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը հռոմեական ակումբ է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից»՝ վարձակալական հիմունքներով։
Մխիթարյանը չի մասնակցի Ռոմայի առաջիկա հանդիպմանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի առաջիկա հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ներկայացրել «Ռոմա»-ի պաշտոնական կաքը Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ հանդիպման հայտացուցակը: Հայտացուցակում տեղ չի գտել Մխիթարյանի անունը: Խաղը կկայանա այսօր: Հանդիպման մեկնարկից առաջ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ասել է, որ հայ…













