Սիրիա

  • Թուրքերը նախապայման են դրել․ հայերը չեն կարող վերադառնալ Թել Աբյադ․ Սինանյան

    Թուրքերը նախապայման են դրել․ հայերը չեն կարող վերադառնալ Թել Աբյադ․ Սինանյան

    Ըստ վերջին տվյալների՝ թուրքերը նախապայմաններ են դրել, թե ով կարող է վերադառնալ Թել Աբյադ, ով չի կարող: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին: «Ասում են՝ հայերն այն կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարող վերադառնալ: Հիմա փորձում ենք որոշ հստակություն մտցնել…

  • ԱՄՆ զորակազմի կենտրոնացումը Սիրիայի նավթահանքերի շուրջ ապօրինի է․ Լավրով

    ԱՄՆ զորակազմի կենտրոնացումը Սիրիայի նավթահանքերի շուրջ ապօրինի է․ Լավրով

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ զորակազմի կենտրոնացումը Սիրիայի նավթահանքերի շուրջ ապօրինի: Այս մասին նա ասել է Ժնևում, որտեղ տեղի էր ունենում սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված Աստանայի ձևաչափով հերթական հանդիպումը: Այս անգամ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը մասնակցում էին արտգործնախարարների մակարդակով: Լավրովը հայտարարել է, որ ինքնիշխան պետության բնական պաշարների շահագործումն առանց պայմանավորվածության ապօրինի…

  • Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը

    Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը

    Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։ Այս մասին նշվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Պատժամիջոցները վերաբերում են Սիրիայում ռազմական գործողությանը և ՌԴ-ից S-400 համակարգեր գնելուն։ Ըստ օրինագծի՝ Թուրքիայի կողմից Սիրիա զորք մտցնելու…

  • Մեր նպատակը անվտանգության գոտու ստեղծումն է․ Հուլուսի Աքար

    Մեր նպատակը անվտանգության գոտու ստեղծումն է․ Հուլուսի Աքար

    Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդես է եկել հայտարարությամբ՝ ռուս-թուրքական համատեղ հերթապահության մասին Թուրքիայի կողմից Սիրիայում ստեղծված «անվտանգության գոտում»: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը: Հերթապահությունը կանցկացվի համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված հուշագրի: «Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի որքան հնարավոր է շուտ: Մենք աչք չունենք ոչ մեկի հողի վրա, մեր նպատակը անվտանգության…

  • ԻՊ առաջնորդի շրջապատում գաղտնի գործակալ է եղել․ NBC

    ԻՊ առաջնորդի շրջապատում գաղտնի գործակալ է եղել․ NBC

    «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի հետախուզության գործակալի հաջողվել է մուտք գործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի շրջապատ և տեղեկություններ փոխանցել ամերիկյան կողմին: Այս մասին հայտնել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով կոալիցիայի հրամանատար Մազլում Աբդիին: Նա պատմել է, որ հետախուզությանը հաջողվել է իր մարդուն մտցնել ԻՊ, որը, ի վերջո, դարձել է…

  • Թուրքիան կրկին սպառնում է Սիրիային ռազմական գործողությամբ

    Թուրքիան կրկին սպառնում է Սիրիային ռազմական գործողությամբ

    Եթե քուրդ զինյալները դուրս չգան Սիրիայում 30 կմ խորությամբ ստեղծվելիք անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողություններն այդ երկրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Թեպետ քրդական կողմը, ինչպես նաև Ռուսաստանը, հայտարարել էին քրդական ուժերի հետ քաշվելու մասին, այնուամենայնիվ, ըստ թուրքական կողմի՝ առայժմ ոչ բոլոր քուրդ զինյալներն են լքել այդ տարածքը։ Այս մասին հաղորդում…

  • ՌԴ-ն օգնում է հեռացնել քրդերին թուրք-սիրիական սահմանից

    ՌԴ-ն օգնում է հեռացնել քրդերին թուրք-սիրիական սահմանից

    Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն օգնում է հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատները թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռոմանենկոն: Նա նշել է, որ ռուսները գործում են Սիրիայի տարածքում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության գոտուց դուրս: Քրդերի նահանջին աջակցություն կցուցաբերվի մինչև հոկտեմբերի 29-ի…

  • Խոսվում է Ախալքալաքում ԱՄՆ զորքեր տեղակայելու մասին

    Խոսվում է Ախալքալաքում ԱՄՆ զորքեր տեղակայելու մասին

    Վրաստանում անդրադառնում են Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորքը Վրաստանում տեղակայելու մասին առաջարկին։ «Լյուք Քոֆիի հայտարարությունը քննարկում ենք որպես նրա սեփական առաջարկ», — հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Նինո Գոգուաձեն՝ անդրադառնալով ամերիկյան Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆիի առաջարկին, ըստ որի Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը կարելի է տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի…

  • Թրամփը շնորհակալություն է հայտնել ԻՊ առաջնորդին ոչնչացնելիս ԱՄՆ-ին օժանդակած երկրներին

    Թրամփը շնորհակալություն է հայտնել ԻՊ առաջնորդին ոչնչացնելիս ԱՄՆ-ին օժանդակած երկրներին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, անդրադառնալով Իսլամական պետության առաջնորդ Բագդադիին ոչնչացնելու գործողություններին, հատուկ շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք աջակցել են իրեն: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին: Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել սիրիացի քրդերին այն աջակցության համար, որ նրանք կարողացան մեզ ցուցաբերել այս շատ վտանգավոր առաքելության մեջ», – ասել է…

  • Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

    Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է թուրք ղեկավարի գրասենյակը: Նշվում է, որ զրույցի ընթացքում նրանք քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում տիրող իրավիճակը: «Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև…

  • Թուրքիայի ներկայությունը Սիրիայում ժամանակավոր որոշում է․ Գերմանիայի ԱԳ նախարար

    Թուրքիայի ներկայությունը Սիրիայում ժամանակավոր որոշում է․ Գերմանիայի ԱԳ նախարար

    Թուրքիայից հավաստիացնում են, որ թուրքական զինուժի՝ Սիրիայում գտնվելը ժամակավոր որոշում է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Փաստը, որ դա համաձայնեցվել է Սոչիում և գրավոր ներկայացվել, նշանակում է միայն ժամանակավոր ստատուս քվո։ Դրանով իսկ, սակայն, անհրաժեշտ է հաշվարկել այն, որ Թուրքիան երկար ժամանակով…

  • Թրամփը կրկին պատժամիջոցներով սպառնացել է Թուրքիային

    Թրամփը կրկին պատժամիջոցներով սպառնացել է Թուրքիային

    Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե այդ երկրի զինված ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց հեռացող քրդերի ջոկատների վրա: Այս մասին հոկտեմբերի 25-ին գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում: «Թուրքիան լիովին հասկանում է, որ չպետք է կրակել այն տարածքից հեռացող քրդերի վրա, որը կոչվելու Է անվտանգության գոտի: Չկա…

  • Էրդողանը մտադիր է ԱՄՆ-ից պահանջել հանձնել Մազլում Աբդիին

    Էրդողանը մտադիր է ԱՄՆ-ից պահանջել հանձնել Մազլում Աբդիին

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արդարադատությանը հանձնարարելու է պատրաստել և ԱՄՆ ուղարկել փաթեթ, որով պահանջելու են իրենց հանձնել Սիրիայի հյուսիսում գործող և հիմնականում քրդերից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորման ղեկավար Մազլում Աբդիին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական հեռուստատեսությամբ։ Էրդողանը քրդական ուժերի առաջնորդին հայտարարել է «ահաբեկիչ» ու պնդել, որ ԱՄՆ-Թուրքիա արտահանձնման համաձայնագրով ամերիկացիները իրենց…

  • Twitter-ը Սիրիայում քուրդ հրամանատարի միկրոբլոգին տրամադրել է պաշտոնական կարգավիճակ

    Twitter-ը Սիրիայում քուրդ հրամանատարի միկրոբլոգին տրամադրել է պաշտոնական կարգավիճակ

    Աշխարհի ամենաազդեցիկ սոցիալական մեդիա գործիքներից համարվող Twitter-ը պաշտոնապես վավերացրել է «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի (SDF) հրամանատար Մազլում Քոբանի Աբդիի միկրոբլոգը` տրամադրելով էջի պաշտոնական կարգավիճակը հաստաստող կապույտ նշանը: Այդպիսով Սիրիիայի հյուսիսի քրդական ուժերի հրամանատար Քոբանիի թվիթթերյան միկրոբլոգը ներառվել է վավերացված միկրոբլոգների ցանկում: Այժմ Մազլում Քոբանիի միկրոբլոգը ունի 47.000-ից ավել հետևորդ: Թուրքական աղբյուրի պնդմամբ` Շահին Ջիլո կեղծանվամբ հայտնի…

  • Թուրքիան 100-ավոր փախստականների ստիպողաբար ուղարկում է Սիրիա․ Amnesty International

    Թուրքիան 100-ավոր փախստականների ստիպողաբար ուղարկում է Սիրիա․ Amnesty International

    Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների խաբելով կամ ստիպելով հետ է ուղարկում է Սիրիա: Այս պնդումը տեղ է գտել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում, որը կրում է «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից» վերնագիրը: Կազմակերպությունը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից նախաձեռնված «խաղաղության ակունք» ռազմագործողությունից առաջ սկսված փախստականների «կամավոր վերադարձի» մասին: Զեկույցում նշվում է,…