Մշակույթ

Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է

Մարտի 27-ին աշխարհի տարբեր ծայրերում նշում են Թատրոնի համաշխարհային օրը։

Այն սահմանվել է 1961 թվականին՝ UNESCO-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ։

Թատրոնի օրը մասնագիտական տոն է համարվում թատրոնի բոլոր աշխատողների, այլ ոչ թե միայն դերասանների համար, քանի որ ինչպես հայտնի թևավոր խոսքն է ասում՝ «Թատրոնը սկսում է կախիչներից»։

Հայաստանում Թատրոնի միջազգային տոնը հիմնականում նշվում է նեղ մասնագիտական շրջանում։ Այդ օրը թատրոնի գործիչների միությունը կազմակերպում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում է թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ