Azat TV
58 տարեկանում մահացել է ամերիկացի հիփ-հոփ արտիստ, «Ռեփի արքայազն» Բերնարդ Գրինը, ով առավելապես հայտնի էր B. G. The Prince of Rap մականունով, հայտնում է FAZEmag-ը։ Արտիստը մահացել է հունվարի 21-ին՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո։ 2000-ականների կեսերին Գրինը դադարեցրել էր իր երաժշտական կարիերան եւ աշխատանքի անցել Գերմանիայի քաղաքային թանգարանում։
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կվերադառնա Իսպանիայի հավաքական, հայտնում է As-ը։ Ըստ աղբյուրի՝ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի հետ։ Այնուամենայնիվ, Ռամոսի ընդգրկումը Եվրո-2024-ի ընտրական փուլի Նորվեգիայի և Շոտլանդիայի դեմ խաղերի հայտացուցակում կասկածի տակ է: Դա կախված կլինի խաղացողից: 36-ամյա ֆուտբոլիստը չի ընդգրկվել Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի հայտացուցակում։ Ռամոսը ազգային…
Հունվարի 27-ին Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Արևաշող բնակավայրում իրականացվելու են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որի շրջանակներում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի դպրոցում տեղադրված շչակը: Գործարկվելու է Արևիկ բնակավայրի էլեկտրական շչակը Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են շչակներ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
Թռչնի գրիպի նոր բռնկում է գրանցվել ճապոնական Սայթամա պրեֆեկտուրայում, սկսել են ոչնչացնել մոտ 3 հազար բադերի, նշվել է շրջանի վարչակազմի հաղորդագրությունում։ «Նախօրեին Գյոդա քաղաքի թռչնանոցում կասկածելի դեպք է հայտնաբերվել։ Այսօր մանրամասն ստուգման արդյունքում հաստատվել է գերպաթոգեն թռչնի գրիպի վարակման փաստը»,- տեղեկացրել են շրջանի վարչակազմում՝ նշելով, որ սկսվել է մոտ 3 հազար բադերի ոչնչացումը։ Ֆերմայի շուրջ…
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների, Բաբայան փող.…
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Քննչական կոմիտեի Զինվորական քննչական…
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Թումանյանի տարածաշրջանով անցնող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ Քուարի հետ: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը, թվարկել է մեր երկրի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ: Նրա խոսքով՝ համագործակցության…
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են M1 Abrams տանկեր փոխանցել Ուկրաինային: Ըստ տարբեր աղբյուրների՝ դրանց թիվը 30-50 է: Տարբեր են նաև դրանց տրամադրման ժամկետները: Ըստ The Washington Post-ի տվյալների՝ տանկերը «հավանաբար նախատեսված չեն առաջիկա մարտերի համար» և Ուկրաինայի տրամադրության տակ կլինեն ամիսներ, գուցե և մեկ տարի հետո: Anadolu և Politico լրատվական գործակալություններն…
Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ և պատերազմով՝…
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մովսիսյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.…
Ֆիլիպինների ՌՕՈւ-ի ինքնաթիռ է կործանվել Բաթաան նահանգում, երկու օդաչուները զոհվել են, տեղեկացրել է տեղի Inquirer պորտալը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ «Ֆիլիպինների ՌՕՈւ-ի ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան կործանվել է Փիլար քաղաքում (Բաթաան նահանգ), ինչի հետեւանքով երկու օդաչուները զոհվել են»,- նշվել է պորտալի հաղորդագրությունում։ Խոսքը Marchetti SF260 ինքնաթիռի մասին է, որը սովորաբար օգտագործվում է որպես ուսումնավարժական ինքնաթիռ։ Ականատեսների տվյալներով՝…
Հոլիվուդյան դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնն ունեցել է իր առաջնեկին։ Փոքրիկի լույս աշխարհ գալու մասին Հիլթոնը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։ Դերասանուհին հրապարակել է իր և փոքրիկի ձեռքերի լուսանկարը, որին կից գրել է. «Դու արդեն սիրված ես ավելի քան կարելի է ասել»։ Հիշեցնենք, որ Հիլթոնն ամուսնացել է նոյեմբերին`40-ամյա գործարար Քարթեր Ռեումի հետ։ Տոնական միջոցառմանը…
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի «Քյոլնի» հետ ոչ-ոքին (1:1)։ «Կարծում եմ, որ մենք արժանի ենք այս միավորին: Մենք փոխարինումներ կատարեցինք երկրորդ խաղակեսում և լավ խաղացինք դրանցից հետո: Վերջին րոպեներին խփած գոլը մեր օգտին էր, թեև տարվա առաջին երկու խաղերում երկու միավոր կորցնելն անընդունելի է։ Երկրորդ խաղակեսում ավելի բարձր նշաձող…
Հունվարի 24-ին Երևան քաղաքում ծնվել է 70 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։