Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։
Նա իր քննադատությունը ներկայացրել է Գլազգոյում կայացած մամուլի ասուլիսում։
Բանն այն է, որ Պուտինն ու Ծինփինը չեն մասնակցում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովին, ինչի վերաբերյալ Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը աշխարհի ամենամեծ բնապահպանական խնդիրները լուծելու համար բավարար ջանքեր չեն գործադրում։
Բայդենը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները չեն կատարում իրենց հանձնառությունը ու ամբողջ աշխարհի վրա ազդելու իրենց հնարավորությունը բաց են թողել։
Նշենք, որ Պուտինը ձայնագրված էր ուղերձով էր հանդես եկել, իսկ Ծինփինը նամակ էր հղել համաժողովի մասնակիցներին։