Մշակույթ

Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։

  • Արտասովոր նկարներ փետուրների վրա

    Արտասովոր նկարներ փետուրների վրա

    Բուլղարացի նկարչուհի Գալյա Ստոյանովան նկարների համար արտասովոր կտավ է գտել՝ քնքուշ փետուրները: Նրա վրձնից ծնվում են կենդանիներ եւ տեղական ֆոլկլորի հերոսներ: Արվեստի այսպիսի ստեղծագործության ստեղծումը քրտնաջան եւ երկարատեւ աշխատանքի արդյունք է: Փետուրների վրա նկարելու գաղափարը Գալյա Ստոյանովան համացանցից է վերցրել, տեղեկացնում է NTDTV-ն:  Նկարչին փետուրները հավաքել են օգնում ընկերները: Աշխատելուց առաջ արտասովոր կտավը պետք է…

  • «Նեմրա» և «Որդան կարմիր» ռոք խմբերի բացօթյա համերգը` Երևանում

    «Նեմրա» և «Որդան կարմիր» ռոք խմբերի բացօթյա համերգը` Երևանում

    Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակում անցկացվեց «Նեմրա» և «Որդան կարմիր» ռոք խմբերի համերգը: Կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն էր: Բացօթյա միջոցառման ընթացքում խմբերը կատարել են սիրված և հայտնի ստեղծագործություններ: Համերգն անցկացվել է «Երևանյան ամառ 2019» նախագծի շրջանակում: Նշենք, որ ամռան վերջին շաբաթ-կիրակիները ևս կլինեն երաժշտական: Սպասվում են համերգային հետաքրքիր երեկոներ:  

  • Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի երեք նոր ներկայացումով

    Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի երեք նոր ներկայացումով

    Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին, Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումով. բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի, գլխավոր դերում՝ Անի Խաչիկյան: Աճեմյանցիների 2-րդ նախագիծը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն է, գլխավոր դերում՝ Իննա Խոջամիրյան: Հոկտեմբերին մանկահասակ հանդիսատեսի դատին կհանձնվի Ա. Տոլստոյի համանուն հեքիաթի հիման վրա ստեղծված «Բուրատինոյի արկածները»…

  • Կապույտ թռչուն. Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանի կատարմամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կապույտ թռչուն. Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանի կատարմամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանը կատարում է «Կապույտ թռչուն» ստեղծագործությունը։ «Կապույտ թռչուն»-ը հեղինակել է հանրահայտ և տաղանդաշատ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք մաեստրոյի «Արի՛, իմ սոխակ» ժողովրդական երգի սեփական կատարմանը։  

  • Հայերը Ստամբուլի օդանավակայանում Մըշո Խըռ և Փափուռի են պարել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հայերը Ստամբուլի օդանավակայանում Մըշո Խըռ և Փափուռի են պարել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը Մըշո Խըռ և Փափուռի է պարել Ստամբուլի օդանավակայանում։ Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ սա առաջին նմանատիպ դեպքը չէ։ «Կարին» համույթն ամեն անգամ, երբ լինում է Ստամբուլում, պարում է օդանավակայանում կամ հրապարակում՝ սկսած 2011-ի ապրիլի 24-ից։ Նախորդը «Աթաթուրք» օդանավակայանում էր։ «Ֆինանսական պատճառներով հաճախ ստիպված ենք լինում այլ երկրներ ճամփորդելիս մեկնել…

  • Գյումրիի փողոցներում երկարածամ տղաներ էլ պետք է լինեն, մորուքով էլ. վարչապետ

    Գյումրիի փողոցներում երկարածամ տղաներ էլ պետք է լինեն, մորուքով էլ. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրու ռոք դպրոցում անդրադարձավ ռոքի զարգացման խնդրին, ասաց, որ ռոքն ազատության թռիչքն է ու Գյումրիում ևս պետք է այս մշակույթը զարգանա. «Գյումրիի փողոցներում երկարածամ տղաներ էլ պետք է լինեն, մորուքով էլ: Պետք է կարողանանք պպզած վիճակներից դուրս գալ: Պպզած Հայաստանն անցյալում է, սա նոր Հայաստան է. որ երբ շոգ ա,…

  • Թուրքիայում առգրավվել են Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանի մանրադրամներ

    Թուրքիայում առգրավվել են Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանի մանրադրամներ

    Ստամբուլի ոստիկանությունն օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Դրանց շարքում եղել են Կիլիկիայի հայկական թագավորության, հելենիստական և բյուզանդական ժամանակաշրջանի մանրադրամներ։ Օպերացիան իրականացվել է Ստամբուլի Էսենլեր, Ֆաթիհ և հայաշատ Շիշլի թաղամասերում։ Օպերացիայի շրջանակներում կալանավորվել է 5 անձ։

  • Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

    Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

    Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր և Դիլիջան քաղաքներում մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը: Օգոստոսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ այս տարի փառատոնին մասնակցում է 7 երկիր՝ ներառյալ Հայաստանը: «Այս տարի փառատոնին մասնակցում են 7 երկրի ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից:…

  • Դասական կիթառի համերգ Սպենդիարյանի տուն-թանգարանում

    Դասական կիթառի համերգ Սպենդիարյանի տուն-թանգարանում

    Այսօր՝ ժամը 18:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա դասական կիթառի համերգ: Այն մեկտեղել է 4 հայ երիտասարդ արտիստների` Բարդի Մինասյանին (Սիրիա), Նի Նոյին (Իրան), Թաթուլ Հաճյանին (Լիբանան) և Ջոն Գյումիշյանին (Հայաստան): ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ համերգը կազմակերպվում է «Տուն-թանգարանի հետ…» նախագծի շրջանակում: Նպատակը՝ հասարակության տարբեր սոցիալական և տարիքային խմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բազմակողմանի գործունեությանը տարբեր սերնդի…

  • Այսօր ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

    Այսօր ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

    Այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, սիրված արվեստագետ Երվանդ Մանարյանը դառնում է 95 տարեկան: Մանարյանը 2003 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչման, իսկ 2005 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական…

  • «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկվել է լավագույն փառատոների ցանկում

    «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկվել է լավագույն փառատոների ցանկում

    Եվրոպական փառատոների ասոցիացիայի  «Եվրոպան փառատոների, փառատոները Եվրոպայի համար» ծրագրի շրջանակում` 2019-2020 թթ. 715 փառատոներից ընտրվել են 24 դափնեկիրներ՝  ընդգրկվելով լավագույն փառատոների ցանկում: Հայաստանը ներկայացնող «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում: Հաղթողները 2019 թ․ սեպտեմբերի 26-ին կներկայանան ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխության արարողությանը, որը կկայանա Բոզարում՝ Բրյուսելի գեղարվեստի կենտրոնում: ԵՓԱ-ի նախագահ Յան…

  • «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից». ՀԱՊ ում կբացվի ցուցահանդես

    «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից». ՀԱՊ ում կբացվի ցուցահանդես

    Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը ներկայացնում են «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով եզակի ցուցահանդեսը։ Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական…

  • Փայլանը անդրադարձել է Ուրֆայում ավերվող հայկական եկեղեցուն

    Փայլանը անդրադարձել է Ուրֆայում ավերվող հայկական եկեղեցուն

    Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ուրֆայի հայկական եկեղեցու ներսում գանձագողերի կողմից ավերման թեմային։ Կարո Փայլանը գրել է. «Եթե իմանայիք, որ գանձը հենց եկեղեցին է…։ Մեր երկրում հազարավոր եկեղեցիներ բարբարոսաբար քանդվում են ու ավերվում գանձագողերի կողմից…» Ապա Փայլանը կիսվել է Ուրֆայի Գերմուշի հայկական եկեղեցու լուսանկարներով, որում երևում…

  • Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

    Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում և Դիլիջանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին` ժամը 20:30-ին, Ծաղկաձորի «Ծաղկունյաց» հրապարակում: Մանրապատումներով կներկայանան մասնակից թատերախմբերը: Արարողությունը կեզրափակվի հրավառությամբ: Այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր և անհատ մնջախաղակիցներ…

  • Տեղի է ունեցել արևմտահայերենի պահպանման և զարգացման հարցերով խորհրդի անդրանիկ նիստը

    Տեղի է ունեցել արևմտահայերենի պահպանման և զարգացման հարցերով խորհրդի անդրանիկ նիստը

    Օգոստոսի 7-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել արևմտահայերենի պահպանման և զարգացման հարցերով խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի կազմում են սփյուռքահայ անհատներ, սփյուռքյան կառույցների, Հայաստանի պետական և ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչներ: «Արևմտահայերենը մշակութային բացառիկ արժեք է, որն այսօր առավել քան վտանգված է: Ցեղասպանության հետևանքով լեզուն կորցրել է կենսունակ հայրենիքը, իսկ ժամանակի մեջ՝  սերնդափոխության…