Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Լեյկերսի բասկետբոլիստները Գոլդեն Սթեյթի հետ խաղից հետո վիճել են մարզչի հետ
«Լոս Անջելես Լեյկերսի» մի շարք բասկետբոլիստներ, այդ թվում՝ Մայքլ Բիզլին, Լենս Սթիվենսոնը, Ջավեյլ Մակգին, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» հետ խաղից հետո վիճել են թիմի գլխավոր մարզիչ Լյուկ Ուոլտոնի հետ: The Athletic-ը հաղորդում է, որ բասկետբոլիստներն իրենց դժգոհությունն են հայտնել մարզչի՝ խաղաժամանակը բաշխելու և կազմը ռոտացիայի ենթարկելու որոշումներից: Ընդ որում, վեճը…
Կովաչ. Բայերի հետ հանդիպումը պետք է ոչ-ոքի ավարտվեր
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բայերից» 1:3 հաշվով կրած պարտության մասին: «Խաղի արդյունքը չի արտահայտում այն, ինչ տեղի էր ունենում դաշտում: Շատ ինտենսիվ հանդիպում էր: Առաջին կեսում մենք լավ խաղացինք, «Բայերը» գրեթե ոչինչ չցուցադրեց: Պարտավոր էինք առաջին կեսում լուծել բոլոր հարցերը: Չպետք է պարտվեինք այս խաղում, հանդիպումը պետք է ոչ-ոքի…
Ճապոնիայի ընտրանին Քաթարին պարտվելուց հետո մաքրել է հանդերձարանն ու գրություն թողել
Ճապոնիայի հավաքականը Ասիայի Գավաթի եզրափակչում 1:3 հաշվով պարտվել է տանտերերի ընտրանուն` Քաթարի հավաքականին: Եզրափակիչ խաղից հետո ճապոնացիներն իրենց ավանդույթի համաձայն մաքրել են հանդերձարանը և երեք լեզվով գրություն թողել այնտեղ` գրելով «Շնորհակալություն» անգլերեն, արաբերեն և ճապոներեն: Այս ամռանը Ճապոնիայի ընտրանին նույն կերպ էր վարվել Մունդիալի 2018-ի ժամանակ: Հաղորդում է armsport.am-ը։
Տուխել. Երբ Նեյմարը մարզաբազայում է, գրկում եմ նրան, իսկ երբ` ոչ, գրում եմ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ կապ է պաշտպանում վնասվածք ունեցող հարձակվող Նեյմարի հետ. «Երբ նա Ooredoo-ում է (մարզումային կենտրոն), ես գրկում եմ նրան, իսկ երբ` ոչ, գրում եմ նրան: Կապ եմ պաշտպանում նրա հետ, ցույց եմ տալիս, որ դեռ հավատում եմ, սպասում եմ: Ցույց եմ տալիս, որ ես տխուր եմ նրա` կազմից…
Անչելոտին հաստատել է. 12 տարի անց Համշիկը լքում է Նապոլին
«Նապոլիի» ավագ Մարեկ Համշիկը կարիերան կշարունակի Չինաստանում: 31-ամյա սլովակ ֆուտբոլիստն ընդունել է «Դալյան Իֆանի» առաջարկը: Համշիկը երկուշաբթի երեք տարվա պայմանագիր կկնքի չինական ակումբի հետ և տարեկան կվաստակի 9 մլն եվրո: «Նապոլին» կստանա 15 մլն եվրո. «Համշիկի տեղափոխության շուրջ բանակցությունները հաջող են ընթանում: Մենք կփորձենք բավարարել խաղացողի ցանկությունները»,- ասել է Անչելոտին, ում խոսքերը մեջբերում էակումբի մամուլի ծառայությունը:…
Սարի. Անգլիայում ամեն ինչ շատ բարդ է
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դեռևս գոհ է իր թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում գրանցած արդյունքներից: «Այս պահին մենք պետք է գոհ լինենք, քանի որ փետրվարին շարունակում ենք պայքարել 4 տարբեր մրցաշարերում: Գիտենք, որ Պրեմիեր լիգայում պետք է պայքարենք, որպեսզի մնանք լավագույն քառյակում: Լիգայի Գավաթում ստիպված էինք խաղալ «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հետ, իսկ առջևում «Մանչեսթեր Սիթիի» հետ…
NBA. Գոլդեն Սթեյթը հաղթել է Լեյկերսին, Հյուսթոնը՝ Յուտային
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 115:101 հաշվով առավելության է հասել «Լոս Անջելես Լեյկերսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Ուորիորզից» Կլեյ Թոմպսոնը, որը վաստակել է 28 միավոր: «Հյուսթոն Ռոկետսն» արտագնա խաղում 125:98 հաշվով հաղթել է «Յուտա Ջազին»: Հանդիպման գլխավոր հերոսը եղել Ջեյմս…
Բաչկովը բացահայտ առավելությամբ հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը մասնակցել է նաև 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ…
Հնարավոր է՝ Դեմբելեն բաց թողնի Ռեալի հետ հանդիպումը
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, հնարավոր է, բաց թողնի Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ առաջին հանդիպումը: 21-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից և փետրվարի 4-ից պետք է վերսկսեր մարզումներն ընդհանուր խմբում: Սակայն այսօր Դեմբելեն հիվանդ է ժամանել «Բարսելոնայի» մարզաբազա, ֆրանսիացին կոկորդի ցավեր է ունեցել և ջերմել է: AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» բուժանձնակազմը Դեմբելեին թույլ չի…
Սիմեոնե. Մեզ համար Մորատան կարևոր ֆուտբոլիստ է
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի մասին: «Մորատան մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է: Նա մեզ առավելություն է հաղորդել, քանի որ հարձակվող է, ով կարող է հիանալի եզրափակել գրոհները: Մինչև մրցաշրջանի ավարտը մենք 4 հարձակվող կունենանք: Կարծում եմ, որ Մորատան կարող է խաղալ Կոստայի, Կալինչի և Գրիզմանի հետ»,- Սիմեոնեի խոսքը…
Խաչանովը հաղթել է և Ռուսաստանի հավաքականին դուրս բերել Դևիսի Գավաթի հիմնական փուլ
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Դևիսի Գավաթի որակավորման չորրորդ խաղում 6:7 (2:7), 7:6 (8:6), 6:4 հաշիվներով հաղթել է շվեյցարացի Հենրի Լաակսոնենին: Խաղային առաջին օրվանից հետո Ռուսաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում էր Շվեյցարիային:Դանիել Մեդվեդևը հաղթել էր Լաակսոնենին 7:6 (10:8), 6:7 (6:8), 6:2, իսկ Խաչանովը պարտության էր մատնել Մարկ-Անդրե Հյուսլերին 6:3, 7:5 հաշիվներով: Երկրորդ օրը սկսվել…
Մեսսին վնասվածք է ստացել Ռեալի հետ խաղից 5 օր առաջ
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի` «Վալենսիայի» հետ երեկ կայացած խաղում վնասվածք է ստացել մրցակցի հետ բախման արդյունքում: Կատալոնական թիմը, հիշեցնենք, ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել այդ հանդիպումն, իսկ Մեսսին խփել է իր թիմի երկու գոլերը: Հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշել է, որ դեռևս չգիտի` արդյոք արգենտինացին պատրաստ կլինի՞ «Ռեալի»…
Լեսթեր – Մանչեսթեր Յունայթեդ մեկնարկային կազմեր. Ուղիղ հեռարձակում
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 18:05-ին։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ Լեսթեր Մանչեսթեր Յունայթեդ Հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ Լեսթեր – Մանչեսթեր Յունայթեդ
Հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը կմասնակցի «Աէրոֆլոտ Օփեն»-ին
Փետրվարի 19-ին մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» շախմատային մրցաշարը, որին ի թիվ այլ հայ շախմատիստների, կմասնակցի նաև հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը: Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի Մոսկվա քաղաքում տեղի ունենալիք մրցաշարը բաղկացած է 3 մրցաշարերից՝ A, B և C: Ավանդաբար մրցաշարին մասնակցում են մեծ թվով ուժեղագույն շախմատիստներ՝ մասնավորապես A…














