Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Մխիթարյանն այսօր մարզվել է թիմակիցների հետ
Բրիտանական «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր նախախաղային մարզում է անցկացրել թիմակիցների հետ, ինչը կապված է այսօր սպասվող կարևոր խաղի հետ: Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկության 25-րդ փուլում «Արսենալն» այս երեկո հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մխիթարյանը «Արսենալի» խաղերին չի մասնակցում դեկտեմբերից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ գավաթային խաղում: «Արսենալի» թվիթերյան էջն այսօր հրապարակել է…
Յուվենտուս-Պարմա մեկնարկային կազմեր. Ուղիղ հեռարձակում
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 23:30-ին։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ Յուվենտուս Պարմա Հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ Յուվենտուս-Պարմա
Բարսելոնա-Վալենսիա մեկնարկային կազմեր. Ուղիղ հեռարձակում
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 21:30-ին։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ Բարսելոա Վալենսիա Հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ Բարսելոնա-Վալենսիա
Սոլարի. Պատրաստ ենք Բարսելոնայի դեմ կիսաեզրափակչին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին խոսել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումներից ունեցած սպասելիքների մասին: «Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչին մասնակցելու է 4 հիանալի թիմ: Երկու դիմակայությունն էլ շատ հետաքրքիր և լարված է լինելու: Մենք շատ ոգևորված ենք: Եթե թիմը ցանկանում է տիտղոսներ նվաճել՝ պետք է պատրաստ լինի ամեն ինչի: «Բարսելոնային» հաղթելու համար…
Հայտնի է, թե երբ է կարիերան ավարտելու Դավիդ Ֆերերը
Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը մասնակցելու է Մադրիդի մրցաշարին, որը մեկնարկելու է մայիսի 6-ին: ATP-1000 շարքի մրցաշարի կազմակերպիչները թենիսիստին «ուայլդ-քարդ» են տվել: Ֆերերը հայտարարել է, որ այս մրցաշարը լինելու է վերջինն իր պրոֆեսիոնալ կարիերայում: «Պարզապես այլևս չեմ կարողանում երկար խաղալ, երկու անընդմեջ խաղից ավելին անցկացնել չի լինում: Շատ եմ սիրում թենիսը և չեմ ցանկանում հեռանալ, բայց…
Ալեգրի. Ֆուտբոլը PlayStation-ի խաղ չէ. Ռոնալդուի գալը հաղթանակ չի երաշխավորում
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի արդյունքների մասին. «Ֆուտբոլը PlayStation-ի խաղ չէ: Մենք պետք է քրտնաջան աշխատենք հաղթելու համար, ինչպես դա եղել է նախորդ մրցաշրջաններում, բայց դրա համար ոչ միայն հմտություն, այլև` հաջողություն է անհրաժեշտ: Այնպես չէ, որ Ռոնալդուն եկավ ու մեր հաղթանակը երաշխավորվեց: Մենք աշխատում ենք, որպեսզի հաղթենք, բայց մեզանից բացի այլ…
Սարին կարող է փոխարինել Դի Ֆրանչեսկոյին Ռոմայի գլխավոր մարզչի պաշտոնում
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է փոխարինեկ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Corriere dello Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 60-ամյա իտալացի մասնագետը կարող է հեռանալ «Չելսիից»` լոնդոնյան թիմի վատ արդյունքների պատճառով: Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Չելսին» մասնակցում էր չեմպիոնական մրցավազքին, բայց վերջին շրջանում թիմի գործերն այնքան էլ լավ չեն դասավորվում: 24 տուրից…
Կուրտուա. Ընկերներս մինչև հիմա չեն հավատում, որ ես Ռեալի դարպասապահն եմ
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որն անցած ամառ է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել մադրիդյան ակումբ, պատմել է, թե ինչպես է իրեն զգում «Արքայական ակումբում». «Երբեմն մարզումների ժամանակ նայում եմ Ռամոսին, Բենզեմային, Մոդրիչին, Բեյլին, Իսկոյին: Այդ պահին գլխումս մի միտք է պտտվում. «Գրողը տանի, նայիր ինձ, ես այստեղ եմ»: Իհարկե, եթե ավելի լուրջ, ապա ես արդեն վարժվել եմ:…
Բռնցքամարտի ֆեդերացիան մարզագույքով է ապահովել Գյումրիի երկու մարզադպրոց
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է արդիականացնել և ժամանակակից գույքով ապահովել առաջին հերթին արդյունավետ գործող մարզադպրոցները: ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի, ֆեդերացիայի փոխնախագահ, Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանի նախաձեռնությամբ Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճը և Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցը համալրվել են բարձրորակ պարկերով: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը: Ծրագիրը շարունակական է…
Պերեսը Նեյմարի համար պատրաստ է 120 մլն եվրո առաջարկել և Բենզեմային
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ, հայտնում է Don Balon-ը: Աղբյուրի փոխանցմմաբ, ամռանը մադրիդյան ակումբը 26-ամյա հարձակվողի համար 120 մլն եվրո կառաջարկի և Կարիմ Բենզեմային: Transfermarkt-ը, Նեյմարին 180 մլն եվրո է գնահատում, իսկ ֆրանսիացուն` 40 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն ակումբային մակարդակում 23 հանդիպման է մասնակցել, դարձել է…
Կամո Հովհաննիսյանը Ժետիսուի կազմում ընկերական խաղի է մասնակցել
Ղազախական «Ժետիսուն» Թուրքիայի ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Շիննիկի» հետ և 3:0 հաշվով հաղթանակ է տարել: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը հանդես է գալիս «Ժետիսուի» կազմում, մասնակցել է հանդիպման առաջին կեսին: Իսկ «Շիննիկի» հայազգի հարձակվող Իշխան Գելոյանն իր թիմի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 60-րդ րոպեին: «Ժետիսուի» ուսումնամարզական…
Աշոտ Կարապետյանը` լեռնադահուկային առաջնության հաղթող
Ծաղակաձորում ավարտվեց «Զարգացող երկրների լեռնադահուկի» առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը մարզիկները մրցեցին հսկա ոլորովայրէջ ձևում: Տղամարդկանց պայքարում կրկին հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Սերբիայի ներկայացուցիչները: Կանանց պայքարում մրցանակային բոլոր տեղերը զբաղեցրեցին Իրանի ներկայացուցիչները: Մրցաշարին մասնակցում էին 5 երկրի` Հայաստան, Իրան, Լիբանան, Սերբիա, Ղրղզստան: Ընդհանուր առմամբ առաջին անգամ անցկացվող մրցաշարին…
Հայ 6 գրոսմայստեր կմասնակցի Աէրոֆլոտ Օփենին
Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի Մոսկվա քաղաքում տեղի կունենա ավանդական Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցեն 11 շախմատիստ: Մասնակիցների թվում է հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Աէրոֆլոտ Օփենը բաղկացած է 3 մրցաշարերից՝ A, B և C: Ավանդաբար մրցաշարին մասնակցում են մեծ թվով ուժեղագույն շախմատիստներ՝ մասնավորապես A մրցաշարում 78 մասնակիցներից 58 կրում են գրոսմայստերի տիտղոս: Այս տարի…
Օրվա հանդիպումների անոնս
Ֆուտբոլի Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնություններում փետրվարի 2-ին տեղի կունենա հերթական տուրերի հանդիպումները: Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր «Տոտենհեմ» – «Նյուքասլ»՝ 16:30 (Երևանի ժամանակ) «Բրայթոն» – «Ուոթֆորդ»՝ 19:00 «Բարնլի» – «Սաութհեմփթոն»՝ 19:00 «Չելսի» – «Հադերսֆիլդ»՝ 19:00 «Քրիսթալ Փելաս» – «Ֆուլհեմ»՝ 19:00 «Էվերտոն» – «Վուլվերհեմփթոն»՝ 19:00 «Կարդիֆ» – «Բորնմութ»՝ 21:30 Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր «Լեւանտե» –…














