Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • Քաթարի հավաքականը՝ Ասիայի Գավաթի հաղթող

    Քաթարի հավաքականը՝ Ասիայի Գավաթի հաղթող

    Ասիայի Գավաթի եզրափակչում Քաթարի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Քաթարի կազմում աչքի ընկան Ալմոեզ Ալին, Աբդուլալիզ Հաթեմը և Ակրամ Աֆիֆը: Ճապոնացիների միակ գոլը հեղինակեց Տակումի Մինամինոն: Այսպիսով, Քաթարի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ասիայի Գավաթի հաղթող: Ճապոնիա – Քաթար՝ 1:3 Հաղորդում է sportal.am-ը։  

  • Պոչետինո. Հիասթափված եմ Տոտենհեմի տրանսֆերային քաղաքականությունից

    Պոչետինո. Հիասթափված եմ Տոտենհեմի տրանսֆերային քաղաքականությունից

    «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ հիասթափված է ակումբի տրանսֆերային քաղաքականությունից: Հիշեցնենք, որ լոնդոնցիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆեր չեն կատարել: «Անխոս, ես հուսով էի, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմի թարմացում կլինի, սակայն մենք մեզ դա չենք կարող թույլ տալ: Ստիպված պետք է համակերպվեմ ակումբի ճնշմանը: Հիասթափված եմ ակումբի տրանսֆերային քաղաքականությունից: ԱՊԼ-ի…

  • Չելսիում ֆուտբոլիստներին դուր չի գալիս, որ մարզում են անցկացնում նաև խաղի օրերին

    Չելսիում ֆուտբոլիստներին դուր չի գալիս, որ մարզում են անցկացնում նաև խաղի օրերին

    Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստների և թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի միջև տարաձայնություններ են սկսվել: «Թոշակառուների» խաղացողներին դուր չի գալիս այն փաստը, որը Սարին մարզումներ է անցկացնում նաև խաղային օրերին: Սարիին այս ամենի մասին մի քանի անգամ հայտնել են, սակայն մարզիչն իր տեսակետը չի փոխել և մարզում է նշանակել չորեքշաբթի` «Բորնմութի» հետ խաղի առավոտյան: Այդ օրը լոնդոնցիները…

  • Բենզեման դարձավ Ռեալի պատմության 6-րդ լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով ակումբի լեգենդներից մեկին

    Բենզեման դարձավ Ռեալի պատմության 6-րդ լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով ակումբի լեգենդներից մեկին

    Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում երկու գնդակ ուղարկեց «Ժիրոնայի» դարպասը: Դրանք 31-ամյա ֆրանսիացու համար դարձան մադրիդյան թիմի կազմում խփած 208-րդ ու 209-րդ գոլերը 446 խաղում (136 գոլ Լա Լիգայում, 47-ը՝ Չեմպիոնների Լիգայում, 20-ը՝ Իսպանիայի Գավաթի խաղարկության ժամանակ, 3 գոլ Աշխարհի ակումբային առաջնությունում, 2 գոլ Իսպանիաի Սուպերգավաթում, 1 գնդակ…

  • Գանձասար-Կապանն ու Լոռին ընկերական խաղ կանցկացնեն

    Գանձասար-Կապանն ու Լոռին ընկերական խաղ կանցկացնեն

    Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապանն» ու «Լոռին» ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա փետրվարի 9-ին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք` «Գանձասար-Կապանն» այսօր երկկողմ հանդիպում է անցկացրել ու ավարտել կապանյան հավաքը: Արդեն վաղը` փետրվարի 2-ին, Աշոտ Բարսեղյանի սաները կվերադառնան Երևան, որտեղ կշարունակեն նախապատրաստությունը մինչև փետրվարի 13-ին: Փետրվարի 13-ին «Գանձասար-Կապանը» կմեկնի…

  • Իսպանիայի Գավաթ. Էլ Կլասիկո՝ կիսաեզրափակչում

    Իսպանիայի Գավաթ. Էլ Կլասիկո՝ կիսաեզրափակչում

    Այսօր կայացավ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի կատալոնական «Բարսելոնան», իսկ «Բետիսը» կմրցի «Վալենսիայի» հետ: Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 5-ին, 6-ին, կամ 7-ին, իսկ պատասխան մրցավեճերը՝փետրվարի 27-ին և 28-ին: Եթե պատասխան մրցավեճը կայանա փետրվարի 27-ին, ապա 4 օրվա ընթացքում տեղի կունենա երկու Էլ Կլասիկո, քանի որ Լա Լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Ռեալն»…

  • Կոուտինյոն չի բացառել, որ կարող է հեռանալ Բարսելոնայից

    Կոուտինյոն չի բացառել, որ կարող է հեռանալ Բարսելոնայից

    Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն չի բացառել, որ կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Այս մասին նա հայտնել է իր թիմի` «Սևիլիայի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (6:1): «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Այն ամենն, ինչի մասին ես հիմա մտածում եմ, քրտնաջան աշխատանքն է»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան»…

  • Բասկետբոլ. Մեկնարկում է Հայաստանի Գավաթի խաղարկությունը

    Բասկետբոլ. Մեկնարկում է Հայաստանի Գավաթի խաղարկությունը

    Փետրվարի 4-ին կմեկնարկի բասկետբոլի Հայաստանի գավաթի անդրանիկ խաղարկությունը: Տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գավաթի խաղարկությունը կսկսվի 4 թիմերի շրջանաձև պայքարով, որտեղից լավագույն երկու թիմերը դուրս կգան Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ: 1/4 եզրափակչում նրանց կմիանան Ա լիգայում հանդես եկող 6 ակումբները և փայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: Հայաստանի գավաթի Փփլեյ-օֆֆը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով, որտեղ…

  • Արարատի երկրպագուներն աջակցում են Խաշմանյանին

    Արարատի երկրպագուներն աջակցում են Խաշմանյանին

    Հայկական ֆուտբոլային հանրության շրջանում օրերս լայն քննարկումների թեմա է դարձել լեգեոներների լիմիտի անհրաժեշտության հարցը: «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հայտնած տեսակետին կոպիտ արձագանքեցին Հայաստանի հավաքականի ներկա ու նախկին մի շարք ֆուտբոլիստներ: Էդգար Մալաքյանի, Գոռ Մալաքյանի, Էդգար Մանուչարյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո Աբրահամ Խաշմանյանը պաշտոնական հայտարարություն էր տարածել ակումբի մամուլի ծառայության միջոցով: «Արարատի» երկրպագուներն իրենց աջակցությունն են…

  • Հայաստանում առաջին անգամ MIX FIGHTS մրցաշար կանցկացվի` 3 գոտու մենամարտով

    Հայաստանում առաջին անգամ MIX FIGHTS մրցաշար կանցկացվի` 3 գոտու մենամարտով

    Փետրվարի 24-ին Երևանում առաջին անգամ կկայանա խառը մենամարտերի MIX Fights մրցաշարը, որի ընթացքում կանցկացվի գոտու երեք մրցաշար ու այն կհեռարձակվի աշխարհի 60 երկրում: Մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի խոսքով, իրենք ահռելի աշխատանք են կատարում` Հայաստանում նմանը չունեցող մրցաշար անցկացնելու համար: ArmSport-ը զրուցել է MIX FIGHT Events-ի իսպանահայ հիմնադրի հետ ու ծանոթացել առաջիկա մրցաշարի հետաքրքիր մանրամասներին. «Արդեն…

  • Կոնտե. Ռեալը կարծես տաք կարտոֆիլ լիներ. գերադասեցի հրաժարվել աշխատանքից

    Կոնտե. Ռեալը կարծես տաք կարտոֆիլ լիներ. գերադասեցի հրաժարվել աշխատանքից

    Անտոնիո Կոնտեն պատմել է , թե ինչու է 2018-ի հոկտեմբերին մերժել Մադրիդի «Ռեալը» գլխավորելու առաջարկը: «Այդ ժամանակ «Ռեալը» կարծես տաք կարտոֆիլ լիներ: Ես համարեցի, որ ավելի լավ է հրաժարվել այդ աշխատանքից: Համագործակցության հնարավորություններ կային, բայց ես չեմ սիրում աշխատանքը սկսել մրցաշրջանի կեսից: Ինչ վերաբերում է ապագային, ապա մինչև ամառ դուք, վստահաբար, ինձ որևէ ակումբում չեք…

  • Ջիբրալթար Մասթերս. Հրանտ Մելքումյանը 20-րդն է, Արոնյանը` 24-րդը

    Ջիբրալթար Մասթերս. Հրանտ Մելքումյանը 20-րդն է, Արոնյանը` 24-րդը

    Ավարտվել է Ջիբրալթար Մասթերս միջազգային խոշոր և հեղինակավոր մրցաշարը: 10 հնարավորից վաստակելով 8.5 միավոր մրցաշարի հաղթող է դարձել Վլադիսլավ Արտեմևը: 8 միավորով 2-րդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Կարթիկեյանը: Նիկիտա Վիտյուգուվը 7.5 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Հայաստանի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը վերջին տուրից առաջ ունեին 6.5-ական միավոր և հաղթանակի դեպքում կարող…

  • Տոտենհեմն ԱՊԼ-ի պատմության առաջին թիմն է, որը երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի խաղացողի ձեռք չի բերել

    Տոտենհեմն ԱՊԼ-ի պատմության առաջին թիմն է, որը երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի խաղացողի ձեռք չի բերել

    «Տոտենհեմը» ոչ մի ձեռքբերում չի ունեցել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որը փակվել է այս գիշեր: Ընդ որում թիմից հեռացել են կիսապաշտպաններ Մուսա Դեմբելեն ու Ժորժ-Քևին Նկուդուն: Ամռանը ևս լոնդոնյան ակումբը ոչ մի նորեկի ձեռք չէր բերել: Այսպիսով, «Տոտենհեմը» դարձել է ԱՊԼ-ի պատմության առաջին ակումբը, որը ոչ մի խաղացողի ձեռք չի բերել մեկ մրցաշրջանի երկու տրանսֆերային…

  • Նավաս. Բենզեման մեծ ֆուտբոլիստ է, նա ուղենիշ է մեզ համար

    Նավաս. Բենզեման մեծ ֆուտբոլիստ է, նա ուղենիշ է մեզ համար

    Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հիացած է իր թիմակից Կարիմ Բենզեմայի խաղով: «Բենզեման շատ կարևոր է մեզ համար, քանի որ գիտենք՝ որքան հիանալի ֆուտբոլիստ է նա: Տեսնում ենք, թե նա ինչ է տալիս ակումբին: Բենզեման ուղենիշ է մեզ համար, և բոլորս բավականություն ենք ստանում նրա ներկայիս խաղից»,- Նավասի խոսքերն է մեջբերում Goal.com-ը Հիշեցնենք՝ 31-ամյա ֆրանսիացին…