Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու մասին որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 24-ին, հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան:
«Ճապոնիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին ոչ որպես մշտական, ոչ որպես ասոցացված անդամ»,- ասել է Կիշիդան՝ պատասխանելով պատգամավորների հարցերին խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ժամանակ։
Նրա խոսքով, քննարկվում է Ճապոնիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու թեման, սակայն «առայժմ որոշումներ չեն ընդունվել»։
Միևնույն ժամանակ, Ճապոնիայի վարչապետն ընդգծել է, որ Տոկիոն կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց դաշնակիցների հետ՝ հաշվի առնելով այն բարդ փորձությունները, որոնց այժմ բախվում է միջազգային կարգը։