Չինաստանի հարավային հատվածում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։
Այս մասին տեղեկացրել է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը։
Ըստ աղբյուրի՝ կործանված ինքնաթիռը China Eastern ավիաընկերության Boeing 737-ն է։
Նշվում է, որ ինքաթիռում գտնվել է 133 մարդ։
Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։