Դիլիջանում նորից ծառեր են հատվել: Ահազանգում է «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը։
«Այս անգամ գտանք 10 հատ մեծ եղևնի: Միգուցե էլի կան, պետք է ուսումնասիրել, բայց մնացածը թողնում ենք համապատասխան մարմինների վրա: Այս դեպքը բացահայտելը պիտի դժվար չլինի մասնագետների համար»,-նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։