Տարածաշրջանի դասավորվածությունը ներկայումս.
Տարածաշրջանը ժողովրդավարության ու բռնապետության բախման կիզակետում է, այսինքն քաղաքական: Քաղաքականությունը փոխթելադրվում է տնտեսական ու ռազմական շահերից:
Հիմա երկու մեծ տնտեսական ճանապարհային ծրագրեր կան. «Հյուսի-հարավ»՝ 2Հ և «Արևելք-արևմուտք»՝ 2Ա:
2Հ-ն առաջ են մղում արևմուտքը և մյուս կողմից՝ Իրանը և այլ ասիական երկրներ, ինչպիսիք Հնդկաստանն է։
Այս ծրագրով Հայաստանը դառնում է տարանցման երկիր Ասիայից Եվրոպա և հակառակը, որը մշտական մաքսային վճարներ է բերելու Հայաստանին և չեզոքացնելու վտանգները Հայաստանի հանդեպ։
2Ա-ն առաջ են մղում մի կողմից Ռուսաստանն ու Ադրբեջանը, մյուս կողմից՝ Թուրքիան, բայց մասնակի։
Այս ծրագիրը վտանգում է Հայաստանի պետականությունը՝ վտանգելով ինքնիշխանությունը և դուրս է մղելու Հայաստանին տնտեսական բոլոր մեծ համագործակցություններից, ինչպես նաև կտրելու է Հայաստանին Իրանի հետ սահմաններից, որը կբերի Իրանի բախմանը ծրագրի իրականացնողների և նրանց այլ գործընկերների հետ։ Սրա վատագույն կողմը հետևյալն է՝ ամրագրվել է նոյեմբերի 9-ի անընդունելի հայտարարության 9-րդ կետով:
Թուրքիան մասնակի է շահառու՝ լինելով ՆԱՏՕ անդամ և զսպվելով նրանց կողմից, ինչպես նաև ունենալով հստակ նպատակ՝ պահել իր մեծ ազդեցությունը Նախիջևանի վրա, ավելին քան Ադրբեջանը, որը կփոխվի տվյալ ճանապարհի գործարկմամբ։
Հայաստանից կա առաջարկ՝ Նիկոլը կողմերին առաջարկում է դրանք համատեղել՝ ստեղծելով «Հայկական խաչմերուկ»: Սակայն, 2Հ-ն ու 2Ա-ն միմյանց դեմ հանդիման, կարծրացած ծրագրեր են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումներով: Իսկ թե ինչքանով է նման մոտեցումը պրագմատիկ, ինքներդ դատեք։