Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան հիշեցնում է մասուրի օգտակարության մասին, որը վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով անտեսվում է։
Նա նշում է, որ մասուրը հարուստ է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով և արյան անոթներն ամրացնող նյութերով և նրան կարելի է օգտագործել լեղու արտազատումը խթանելու համար։
«Եթե նայեք Ռուսաստանի բոլոր կլինիկաների մենյուին, ապա նրանք այնտեղ ցերեկը մասուր են տալիս, քանի որ դա թեթև խոլերետիկ է, մեղմորեն խթանում է լեղու արտազատումը, բայց միևնույն ժամանակ վիտամին C-ի հարվածային չափաբաժին է տալիս: Նույնիսկ այն դեպքում, երբ այն եփվում է»,- ասել է Դիանովան։