Երեկ Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչ Բելգիա-Ֆրանսիա խաղում վերջիններս գերկամային հաղթանակ տարան՝ 2-0 պարտվելուց հետո կարողանալով հաղթանակ տոնել 2-3 հաշվով։
Խաղից հետո UEFA-ն Twitter-ում հրապարակել է օրվա լավագույն հնարքը։ Այն կատարվել է Ֆրանսիայի առաջին գոլի ժամանակ՝ Կիլիան Մբապեի կատարմամբ։ Դրանից հետո Մբապեն փոխանցում կատարեց, որը Կարիմ Բենզեման վերածեց գոլի։
🌪 Mbappé beats his man before finding Benzema to begin an epic second-half France comeback 👊 🇫🇷#UNLskills | @HisenseSports | #NationsLeague pic.twitter.com/B6iv0y64Ic
— UEFA EURO 2024 (@EURO2024) October 7, 2021
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Ազգերի Լիգայի եզրափակիչում կմրցեն միմյանց հետ Իսպանիան ու Ֆրանսիան։