Թիվ 1-ը հարցազրույց է ունեցել «Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ։ Ստորև ներկայացնում ենք տեսանյութը և Բաբայանի հնչեցրած առանցքային թեզերը։
Հարցը՝ թե պատերազմի ամիսներին քաղաքական ղեկավարությունը կատարե՞լ է իր ֆունկցիան՝ այո, կատարել է։
Քաղաքական ղեկավարությունը ապահովել է զինամթերքի ապահովումը, ՄՈԲ ռեսուրսի հավաքագրումը, և նյութատնտեսական (սնունդ, անհրաժեշտ պարագաներ) հավաքումը։ Մնացած ամբողջը ռազմական գերատեսչության խնդիրն է։
Ռազմական գերատեսչությունը պետք է կազմակերպեր, կատարեր դրված խնդիրները․ կատարվե՞լ են այդ խնդիրները․ ոչ, չի կատարվել։ Չի կատարվել, որովհետև պաշտոն զբաղեցնող տարբեր մարդիկ իրենց տեղերում չեն եղել։
Ձևակերպվում է, որ արդեն 3-րդ օրը մենք հասկացանք, որ մենք ի վիճակի չենք պատերազմը շարունակելու, պետք է պատերազմը կանգնեցնել․ էնպես եք ձևակերպում, ոնց որ՝ ձեր քաղաքական ղեկավարը պատերազմ է սկսել, հիմա էլ պետք է կանգնեցնի։ Պատերազը սկսել է Ադրբեջանի ղեկավարությունը․ կանգնեցնողը՝ Ադրբեջանի ղեկավարությունն է։
Պատերազմը կանգնեցնելու մյուս տարբերակն այն է, որ ռազմական գերատեսչությունը պարտադրում է հակառակորդին խաղաղության գնալ․ հիմա՝ ռազմական գերատեսչությունն իր ֆունկցիան չի կարողանում անի՝ քաղաքական ղեկավարին ասում է՝ դու պարտավոր ես կանգնեցնել։
Նման պարագայում՝ քաղաքական ղեկավարության կողմից պատերազմը կանգնեցնել՝ նշանակում է ամբողջ տարածքներն առանց բոյերի հանձնել, Արցախը հանձնել առանց բոյերի։
25 տարի ժողովուրդն իր բերանից կտրել՝ հարկեր է մուծել, որ դուք բանակ պահեք․ տարեկան 500 մլն․ մսխել եք, ու 3-րդ օրը հասկացել, որ դուք բանակ չունե՞ք․ Ու ասում եք՝ դուք անմեղ ե՞ք․
Ամբողջ օպերացիաները, բոլոր հրամանները գնում են շտաբի պետի կողմից, ամբողջ ռազմաճակատի պատասխանատվությունը կրում է շտաբի պետը․ ուրիշ ոչ ոք։
Շատ պարզ է ամեն ինչ․ այն գեներալները, որոնք ղեկավարել են, և բացթողումներն իրենց տարիներին է եղել (մի օրում չի կատարվել, մի տարում չի կատարվել, 10-յակ տարիների խնդիր է)` նրանք էլ ուզում են իրենց պաշտպանեն․ մասնակցում են քաղաքական շահարկումներին․ սա փաստ է։
Եկեք առաջ նայենք, խնդիրները լուծենք ու կարողանանք մեր պետականությունը պահենք և պաշտպանենք։
Պետությունը պատերազմի ժամանակ այլ ճանապարհ չուներ, որ չասեր՝ «Հաղթելու ենք»։ Հո չի՞ ասելու «պարտված ենք, վերջ, պլեն ընկեք բոլորդ»․ ինչի՞ց եք խոսում։
Ի՞նչ կլիներ, եթե վարչապետը հրաժարական տար պատերազմից հետո․ ովքեր շատ փող ունեն՝ կգային իշխանության։ Եվ երկրորդ՝ ի՞նչ է նշանակում՝ պիտի վարչապետը հրաժարական տա, ինչի՞ համար․ ամեն ինչ դեռ ավարտված չէ։
Նիկոլ Փաշինյանն իր սկզբունքներն ունի․ իր ժողովրդին խոստացել է հեղափոխություն, արել է, հիմա էլ ուզում է կարգավորել։ Հիմա ժողովուրդը պետք է նոր ընտրություն անի․ եթե վստահում է, որ մարդը ճիշտ ճանապարհին է՝ ձայն է տալիս, եթե չի վստահում՝ ձայն չի տալիս։ Այս ընտրությունը դրա համար է, որ ժողովուրդը որոշի։
ՀՀ սուվերեն տարածքի սահմանների խախտման դեպքով՝ եթե ունենայինք բանակ՝ քաղաքական ղեկավարությունը չէր գնա այդ ժանապարհով։
Հայոց պետականության պրոբլեմն այս պահին բանակն է, որ չի կարողանում պաշտպանի Հայաստանի սահմանները։ Գլուխդ կախ ատամներդ սեղմի և բանակդ կառուցի։
Մենք կարող ենք կառուցել այն հղոր բանակը, որ նորից հայ զգաք ձեզ, ուժեղ ու հպարտ լինեք։