ազատազրկում
ՏիկՏոկեր Լեխ Սաթերլենդը դատապարտվել է մահվան ելքով վթարի համար
TikTok-ի հայտնի դեմք Լեխ Սաթերլենդը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ 77-ամյա Մարգարեթ Ալանի մահվան պատճառ դառնալու համար: Դատարանը պարզել է, որ Սաթերլենդը վթարից հետո մեղադրել է զոհին և կեղծ պատմություն հորինել ոստիկանության համար՝ չցուցաբերելով զղջում։
6ix9ine-ը դատապարտվել է երեք ամիս ազատազրկման՝ պայմանական ազատման խախտումների համար
Հայտնի ռեփեր 6ix9ine-ը (Դանիել Հերնանդես) դատապարտվել է երեք ամիս ազատազրկման՝ պայմանական ազատման խախտումների համար։ Դատավորն ուշադրություն է դարձրել նրա անձնական դժվարություններին և բազմակի խախտումներին՝ նշելով, որ ռեփերը պետք է պատասխանատվություն ստանձնի իր արարքների համար։
Թուրքիայում լրագրողը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Ստամբուլի դատարանը ընդդիմադիր լրագրող Ֆաթիհ Ալթայլիին դատապարտել է 4 տարի և 2 ամիս ազատազրկման՝ Էրդողանին «սպառնալու» մեղադրանքով։
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ազատազրկման
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ազատազրկման։ Հունվարի 15-ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ Մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։ Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ…
Իրանի նախկին նախագահի դուստրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախկին պատգամավոր և կանանց իրավունքների համար պայքարող ականավոր գործիչ Ֆաեզեհ Հաշեմի Ռաֆսանջանին հունվարի 9-ին դատապարտվել է 5 տարվա բանտարկության՝ հակակառավարական գործողությունների կոչերի համար, հայտնել է նրա փաստաբան Նիդա Շամսը: Փաստաբանի խոսքով՝ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին և բանտարկվել Էվինի բանտում։ «Իմ պաշտպանյալն առաջին ատյանի…
Tatler-ի նախկին գլխավոր խմբագրին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում
Tatler ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկուն, Ռուսաստանի Քրեական օրենսգրքի հոդվածի դրույթների համաձայն, սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում. նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի դրամաշորթության համար: Ավելի վաղ Ռոմանովսկու փաստաբան Հաջի Ալիևը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի դրամաշորթության համար։ Ռոմանովսկին, ըստ պաշտպանի, ինքն…
Պուտինը ստորագրել է դասալքության համար ազատազրկում սահմանող օրենսդրական փաթեթը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանցանք գործելը համարվում է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք։ Փաստաթղթում նշվում է նաև, որ պետական դավաճանության նշանների բացակայության դեպքում կամավոր գերի հանձնվելը կպատժվի առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Զորահավքի կամ ռազմական դրության պայմաններում դասալիքները կպատժվեն մինչև 15…
Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար: Նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով…
Ղազախստանում մահապատիժը վերացվում է
Ղազախստանի Սենատը օրենքի նախագիծ է ընդունել, ըստ որի՝ մահապատիժը բացառվում է քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներից։ Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ մահապատիժը վերացվում է ամբողջությամբ և այսուհետ Ղազախստանում ամենածանր պատիժը կլինի ցմահ ազատազրկումը։
Մյանմարի նախկին ղեկավարին կարող են դատապարտել ավելի քան 100 տարվա ազատազրկման
Մյանմարում հեղաշրջումից հետո ձերբակալվել է երկրի նախկին փաստացի ղեկավար Աուն Սան Սու Չժին, ում այս պահին սպառնում է 100 տարուց ավել ազատազրկում։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Սու Չժին անցնում է 10 քրեական գործերով ու նրան առաջադրված մի շարք մեղադրանքներ՝ հիմնականում կոռուպցիոն թեմաներով։ Նշենք, որ Մյանմարի նախկին ղեկավարը 76 տարեկան է։
Թուրքիայում ազատազարկվել է ընդդիմադիր առաջնորդի կինը
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Սելահեթթինի կինը մեղադրվում է 2015 թվականին կեղծ բժշկական փաստաթուղթ ներկայացնելու մեջ։ Բայց նրա փաստաբանները նշում են, որ դատարանի որոշումն անարդարացի է, քանի որ փաստաթուղթը ոչ թե կեղծ է, այլ այդտեղ կա ամսաթվի…
Լեհաստանի նախկին նախագահին 3 տարվա ազատազրկում է սպառնում
Լեհաստանի նախկին նախագահ, «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ Լեխ Վալենսային մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս մասին հայտնել է AP-ն։ Նշվում է, որ Վալենսային մեղադրանք է առաջադրվել՝ Լեհաստանի սոցիալիստական հատուկ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ կեղծ ցուցմունքներ տալու համար: Ըստ աղբյուրի՝ Վալենսան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու այն համարում է խայտառակություն։ Նախկին նախագահը նշել է, որ…
Բավարիայի ֆուտբոլիստը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման
Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի խաղացող Լուկաս Էրնանդեսը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման. Լուկասը խախտել է սեփական կնոջը՝ Ամելիա դե լա Օսա Լորենտեին մոտենալու արգելքը: Դեռ 2017-ին, երբ նա «Ատլետիկոյի» խաղացող էր, ծեծի էր ենթարկել Ամելիային, որն այն ժամանակ ընդամենը նրա ընկերուհին էր և դատարանը որոշում էր ընդունել՝ 31 օր հասարակական աշխատանք և 500 մետրից…
Ադրբեջանցի ընդդիմադիրը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման
Ադրբեջանական դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիյամեդին Ահմեդովին, ով «Ժողովրդական ճակատ» կուսակցությունից է։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։ Նշվում է, որ Ահմեդովը ձերբակալվել է այս տարվա ապրիլին՝ կարանտինային ռեժիմը խախտելու ու Ոստիկանությանը դիմադրելու համար։ Հետագայում Ահմեդովին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման» համար։ Ըստ աղբյուրի՝ Ահմեդովին Բաքվում ենթարկել են խոշտանգումների, որի…
Վիետնամում քովիդի տարածման մեջ մեղադրվողին 5 տարվա ազատազրկման են դատապարտել
Վիետնամում կարանտինի կանոնները խախտած ու կորոնավիրուսային վարակի տարածման պատճառ դարձած տղամարդը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք VNA պետական լրատվական գործակալությունից։ Նշվում է, որ խոսքը 28-ամյա Լե Վան Տրիի մասին է։ Նա կարանտինը խախտելով հասցրել է վարակել 8 մարդու, որոնցից մեկը մեկ ամիս անց հիվանդությունից մահացել է։ Ըստ աղբյուրի՝ Տրիին…















