Երևանի քաղաքապետարան
Իմ քայլը խմբակցությունը քննարկելու է Ֆիրդուսի թաղամասի հարցը
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է, որ Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ կգումարվի։ «Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով,հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների…
Մինչև տարեվերջ Երևանում 100 հետիոտնային անցում լուսավորվելու է
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի։ Խոսքը հիմնականում չկարգավորվող անցումների մասին է։ «Անցումների լուսատուները կվառվեն ավելի երկար և երեք անգամ ավելի ուժեղ։ Հիշեցնեմ, որ արդեն տեղադրվել է շուրջ 30 լուսաֆոր՝ հետիոտնային կանչի…
Քրիստինեն և Արշավիրն օգնության կարիք ունեն՝ ամբողջությամբ այրված տունը վերականգնելու համար
«Խնդրում եմ բարի մարդկանց, բարերարներին օգնեն և աջակցեն։ Խնդրում եմ տարածեք։ Մեր ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր դրության մեջ»,-այս խոսքերով Azat TV մեդիանախաձեռնությանը դիմեց տան տիկին՝ Քրիստինե Կնաջյանը։ Ապրիլի 16-ին խոշոր հրդեհը մոխրի էր վերածել նրանց տունը, որտեղ բնակվում էին հինգ հոգանոց ընտանիքով։ Սիմոն Երևանցի փողոցում գտնվող տունն ամբողջությամբ այրված է կահույքի, տեխնիկայի, փաստաթղթերի հետ…
Մուլտի Գրուպ Կոնցեռն ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալման գործով պաշտպանը բողոք է ներկայացրել
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է։ Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը նշել է, որ իր պաշտպանյալի ձերբակալման որոշման դեմ դեմ բողոք է ներկայացվել։ Պաշտպանը չցանկացավ ասել, թե ինչ արարք կատարելու կասկածանքով է Առուստամյանը ձերբակալվել։ Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության…
Մեղադրանք է առաջադրվել Մուլտի Գրուպ Կոնցեռն ՍՊԸ գլխավոր տնօրենին
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017 և 2018թթ. Երևանի համայնքի կողմից «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությանը տրվել են Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ: Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության համապատասխան պահանջները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի…
Մաշտոցի 37 հասցեում ապօրինի կառուցված տաղավարը ապամոնտաժվել է
Երևանի քաղաքապետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի…
Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի անապահով ընտանիքներին
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով տարածված հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքապետարանի ենթայակության տակ գտնվող մանկապարտեզների սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին: Հայտարարության տեքստը ստորև՝ «Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված…
Հայկ Մարությանը քաղաքապետարանի 20 աշխատակցի պարգևատրել է 6.59 մլն դրամով
Երևանի քաղաքապետարանի կայքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայկ Մարությանը մարտի 2-ին ստորագրել է կարգադրություն՝ քաղաքապետարանի 20 աշխատակցի փետրվարին բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվելու մասին։ Պարգևատրությունը ընդհանուր առմամբ կազմում է 6.590.000 ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը հունվարին նույնպես պարգևատրել է քաղաքապետարանի աշխատակիցների։ Աշխատակիցներին հատկացվել էր 24.8 միլիոն դրամի գումար բարեխիղճ աշխատանք կատարելու և…
Երևանը հանրային սքեյթ-պարկ կունենա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն պայմանագիր է կնքել նվիրատուի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել
Այս տարի երևանաբնակ կանայք իրենց միջազգային տոնը նշելու յուրօրինակ հնարավորություն են ստացել Երևանի քաղաքապետարանի կողմից: Ըստ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, իրենց համար կարևոր է, որ կանանց կարողանան հրամցնել հետաքրքիր, բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Այդ միջոցառումներին կանայք կկարողանան մասնակցել անվճար տրամադրվող հրավիրատոմսերով: Փետրվարի 27-ից սկսած դրանք առկա կլինեն երևանյան բոլոր կինոթատրոնների տոմսարկղերում: Այս մասին հաղորդում են Երևանի…
Աջափնյակի ղեկավար Գևորգ Բաբայանն ազատման դիմում է գրել
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն ազատման դիմում է գրել: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: «Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ. 2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր պատասխանատվությամբ։ Այս ժամանակահատվածում վարչական…
Երևանը Գոհար Գասպարյանի անունը կրող փողոց կունենա
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանը կունենա Գոհար Գասպարյանի անունը կրող փողոց։ Ավագանու որոշմամբ Երևանի Վերին Անտառային թաղամասի փողոցներից մեկը անվանակոչվեց մեծ երգչուհի Գոհար Գասպարյանի անունով»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10217966941710880&set=a.10203162736495002&type=3&theater
Ընթանում է Երևանի ավագանու նիստը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում 11 հարց է
«Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությունը․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությունը. «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում լույս է տեսել «Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում» վերնագրով նյութը, որը, սկսած վերնագրից, պարունակում է ապատեղեկատվություն և փաստերի մանիպուլյացիա: 1. Հոդվածում նշված փաստաթուղթը վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի (թաղապետարանի)…















