Մարս
ՆԱՍԱ-ի արբանյակը ֆիքսել է Curiosity ռովերի շարժը Մարսի վրա
ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter-ը ֆիքսել է Curiosity ռովերի շարժը Մարսի մակերևույթի վրա՝ ցույց տալով նրա ուղին դեպի նոր գիտական նպատակակետը:
ՆԱՍԱ-ի Curiosity ռովերը բացահայտել է Մարսի կարբոնատների առեղծվածը
ՆԱՍԱ-ի Curiosity ռովերը հայտնաբերել է սիդերիտ՝ բացահայտելով Մարսի հին մթնոլորտի և դրա էվոլյուցիայի գաղտնիքները:
NASA-ի Perseverance մարսագնացը հայտնաբերել է առեղծվածային գնդաձև քարեր Մարսի վրա
NASA-ի Perseverance մարսագնացը հայտնաբերել է գնդաձև քարեր Մարսի վրա, որոնք նոր հարցեր են առաջացնում մոլորակի շրջակա միջավայրի պատմության և հնարավոր անցյալի կյանքի վերաբերյալ։
Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC
ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ ջուր են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է մոլորակի մակերևույթի տակ գտնվող մեծ խորություններում։ Այս մասին գրում է BBC-ն։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա՝ ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո: Հարևան մոլորակի վրա արդեն հայտնաբերվել է ջուր, բայց ոչ…
Ինչպե՞ս է Մարսն ազդում Երկրի և դրա կլիմայի վրա
Գիտնականները վստահեցնում են, որ Մարսի ձգողականությունը կարող է բավականաչափ ուժեղ լինել Երկրի օվկիանոսների վրա և հետևաբար նաև Երկրի կլիմայի վրա ազդելու համար։ Վաղուց հայտնի է, որ Արեգակի շուրջը Երկրի ուղեծրի տատանումներն ազդում են մոլորակի կլիմայի վրա, և այդ շրջափուլերը գործում են ժամանակաշրջաններով, որոնք չափվում են հազարավոր տարիներով: Սիդնեյի համալսարանից Ադրիանա Դուտկևիչը և նրա գործընկերները հայտարարել…
Պարզվել է Մարսի վրա փոշու փոթորիկների պատճառը
Մարսի վրա հսկա փոշու փոթորիկների պատճառը հավանաբար ձմռանը և ամռանը մոլորակի կողմից կլանված և արտանետվող արևային էներգիայի քանակի անհավասարակշռությունն է, պարզել են Հյուսթոնի համալսարանի գիտնականները։ Հայտնի է, որ Մարսի մթնոլորտը նպաստում է մոլորակի ընկալունակությանը ջերմաստիճանի մեծ փոփոխությունների նկատմամբ։ Մարսը կլանում է արեգակնային էներգիայի չափազանց մեծ քանակություն, երբ մոտենում է Արեգակին, ինչը համապատասխանում է հարավային կիսագնդի…
Չինաստանը լուսանկարներ է հրապարակել Մարսից
Չինաստանի պետական տիեզերական վարչությունը շաբաթ մի շարք լուսանկարներ է հրապարակել Մարսից, որոնց ստացվել են «Տյանվեն-1» տիեզերական զոնդից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Զոնդի հարթակը Մարսի ուղեծրում աշխատում է 526 օր՝ գտնվելով Երկրից 3,5 մլն կմ հեռավորությամբ: Լուսանկարի փոխացումը տևել է 19,5 րոպե: Զոնդն արձակվել է 2020 թվականի հուլիսի 23-ին Հայնան նահանգի Վենչան տիեզերակայանից: Անջատվող մոդոլի վայրէջքից…
STARMUS փառատոնը Հայաստանում՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին
Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Հայաստանում…
Առաջին մարդը Մարսի վրա կհայտնվի վեց տարի անց. Մասկ
Tesla-ի և SpaceX- ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ առաջին մարդը Մարսի վրա կհայտնվի վեց տարի անց: Մասկը պատասխանելով հարցին թե երբ մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա ասել է` «վստահ եմ, որ այս պահից սկսած վեց տարի անց»: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
Օգոստոսի 2-ին և 3-ին անզեն աչքով կտեսնենք Լուսնի՝ Սատուրնին և Յուպիտերին մոտենալը
Բյուրականի աստղադիտարանը հայտնում է, որ երկու գիշեր՝ օգոստոսի 2-ին և 3-ին, երկնքի հարավային հատվածում անզեն աչքով հնարավոր կլինի տեսնել Լուսնի՝ Սատուրնին և Յուպիտերին մոտենալը, իսկ օգոստոսի 9-ի առավոտյան Երկրի բնական արբանյակը կգտնվի Մարսի մոտ։ «Ս․թ․ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Լուսինը հայտնվել է Յուպիտեր մոլորակի մոտ, իսկ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերն այն կմոտենա Սատուրնին։…
Մասկը ցուցադրել է դեպի Լուսին ու Մարս թռիչքներ իրականացնող նոր տիեզերանավը
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է նոր տիեզերանավ: Տիեզերանավը, որը կոչվում է Spaceship-ը, ուղեծիր կարող է ուղարկվել առաջիկա 6 ամիսների ընթացքում: «Դա անհավատալի է, բայց ես կարծում եմ՝ մենք ուզում ենք ուղեծիր հասնել 6 ամսից»,-նշել է Մասկը: Ըստ նրա՝ բազմակի օգտագործման աստղագնացը կարող է մարդիկ տեղափոխել Լուսին ու Մարս: Ինչպես նշվում է SpaceX-ի Instagram-ի…
Ավստրալիան գումար կհատկացնի NASA-ին Լուսինն ու Մարսն ուսումնասիրելու համար
Ավստրալիայի կառավարությունը կներդնի 101 միլիոն ԱՄՆ դոլար (150 միլիոն ավստրալական դոլար) NASA-ի ծրագրերում Լուսինն ու Մարսն ուսումնասիրելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ավստրալիայի արդյունաբերության, ինովացիաների և գիտության նախարարության կայքում հրապարակված հայտարարությանը: «Սքոթ Մորիսոնի կառավարությունը նախապատրաստում է Ավստրալիան մեկնարկին՝ ներդնելով 150 միլիոն դոլար ավստրալական ձեռնարկությունների և նոր տեխնոլոգիաների մեջ, որոնք կօգնեն NASA-ին…
Բրեդ Փիթը Մարսի «տոմս» ունի
NASA-ն հիշեցրել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր անունը գրել սիլիկոնային չիպի վրա, որը կլինի «Մարս 2020» առաքելության տիեզերանավի վրա: Ուղղակի պետք է կայքում լրացնել ձևաթուղթը և փոստով ստանալ Մարս չվերթի համար հուշանվերային «տոմսը»: Նման տոմս արդեն ունի Բրեդ Փիթը: Այս մասին տեղակացնում է NASA-ի պաշտոնական կայքը: 2021 թ.-ին նոր մարսագնացը, որը…
Դեպի Մարս թռիչքը կարող է վտանգավոր լինել
Երկար սպասված թռիչքը դեպի Մարս կարող է վտանգավոր լինել աստղագնացների համար. այն կարող է դառնալ ուղեղի վնասման պատճառ: NASA-ի փորձագետները փնտրում են աստղագնացներին պաշտպանելու ուղիները, որոնք կմասնակցեն առաքելությանը։ Այս մասին հաղորդում է America․ru-ն: Դեպի Մարս կամ հեռավոր տիեզերքում այլ վայրեր ճանապարհորդող աստղագնացները կլքեն Երկրի պաշտպանիչ շերտը մի քանի ամիս կամ անգամ մի քանի տարի տևողությամբ:…