ՄՕԿ

  • Մահացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը

    Մահացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը

    Երկարատև հիվանդանությունից հետո 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Յանեզ Կոչիյանչիչը։ Այս մասին հայտնում են կառույցի ԵՕԿ-ի պաշտոնական կայքից։ Կոչիյանչիչը կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Նա նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ էր։ Սլովենացին ղեկավարել է 2019 թվականին Մինսկում անցկացված Եվրոպական խաղերի ու Եվրոպայի երիտասարդական օլիմպիական խաղերի փառատոնների կազմակերպչական աշխատանքները։

  • ՄՕԿ-ը շարունակում է աջակցել միջազգային ֆեդերացիաներին

    ՄՕԿ-ը շարունակում է աջակցել միջազգային ֆեդերացիաներին

    Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի համաճարակից տուժած օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիներին շարունակում է օգնություն առաջարկել։ ՄՕԿ-ից հայտնել են, որ պատրաստակամ են 150 միլիոն դոլար տրամադրել ազգային կոմիտեներին ու միջազգային ֆեդերացիաներին։ Չնայած սրան, մի շարք ֆեդերացիաներ հրաժարվել են աջակցությունից։ Օրինակ՝ հանդբոլի, ծանրամարտի ու հրաձգության միջազգային ֆեդերացիաները նշել են, որ չունեն աջակցության կարիք։

  • Օլիմպիական խաղերը կչեղարկվեն, եթե այն չստացվի անցկացնել 2021-ին․ Բախ

    Օլիմպիական խաղերը կչեղարկվեն, եթե այն չստացվի անցկացնել 2021-ին․ Բախ

    Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսել է Տոկիոյի օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկման մասին։ Հիշեցնենք, որ այն կորոնավիրուսի տարածման հետևանքով Տոկիո-2020-ը հետաձգվել էր և պետք է կայանա 2021 թվականին։ «Տոկիոյի օլիմպիական խաղերը, ամենայն հավանականությամբ, կչեղարկվեն, եթե հնարավոր չլինի այն անցկացնել 2021 թ․ ամռանը: Անհնար է անընդհատ տեղափոխել մրցումները և մի քանի հազար մարդ աշխատող պահել…

  • ՄՕԿ-ում քննարկում են գալիք նստաշրջանն առցանց անցկացնելու հարցը

    ՄՕԿ-ում քննարկում են գալիք նստաշրջանն առցանց անցկացնելու հարցը

    Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է գալիք նստաշրջանը առցանց անցկացնելու հնարավորությունը։ Համաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հուլիսի 17-ին՝ ուղիղ հեռարձակմամբ։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ գործկոմի հերթական նիստը, հեռակա կարգով, պետք է տեղի ունենա մայիսի 14-ին, որից հետո կկազմակերպվի առցանց մամուլի ասուլիս:  

  • Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության նոր ժամկետ է որոշվել

    Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության նոր ժամկետ է որոշվել

    Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան նոր ժամկետ է նշանակել 2021 թվականի Ճապոնիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար։ Նախնական ժամկետով մրցաշարը պետք է անցկացվեր հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը, սակայն, քանի որ ՄՕԿ-ի որոշմամբ Օլիմպիական խաղերը հետաձգվել են ու պետք է անցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, ջրային մարզաձևի անցկացումը նշված ժամկետում դարձավ անհնար։ Ելնելով այս հանգամանքից, մրցաշարը տեղափոխվեց 2022…

  • Օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ․ Թոմաս Բախի բաց նամակը

    Օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ․ Թոմաս Բախի բաց նամակը

    Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը բաց նամակ է ներկայացրել, որով դիմել է օլիմպիական կազմակերպություններին և շարժման գաղափարակիցներին։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Նամակում մասնավորապես ասված է․ «COVID-19- ը զգալի ազդեցություն է ունեցել մարդու գործունեության բոլոր ոլորտների, ներառյալ՝ սպորտի վրա։ Վիրուսի տարածումը հանգեցրեց նրան ,որ ընդունվեց պատմական որոշում` 2021թ․ տեղափոխել օլիմպիական խաղերը: 206…

  • Հնարավոր են ֆինանսական զգալի կորուստներ, ՄՕԿ-ի անդամ

    Հնարավոր են ֆինանսական զգալի կորուստներ, ՄՕԿ-ի անդամ

    Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ռիչարդ Փաունդը հայտնել է, որ ՄՕԿ-ը պետք է հաշվի առնի համաճարակի անցանկալի սցենարների հետևանքները։ «Տոկիո – 2020» և «Պեկին – 2022» խաղերի նախապատրաստության համար հնարավոր է ֆինանսական զգալի կորուստներ կրել: Հարկավոր է մանրամասն գնահատել այդ խոշոր միջոցառումների համար կատարվող ծախսերը և անել հնարավոր ամեն ինչ՝ մարզական ֆեդերացիաներին և այլ շահագրգիռ կողմերին…

  • Հայտնի է, թե որքան կարժենա ՄՕԿ-ի համար օլիմպիական խաղերի տեղափոխումը

    Հայտնի է, թե որքան կարժենա ՄՕԿ-ի համար օլիմպիական խաղերի տեղափոխումը

    Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ –ի համար կարժենան մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ՝ welt.de –ին։ Դեռ հաշվարկ չի կատարվել, բայց փաստ է , որ լրացուցիչ մեծ ծախսեր կառաջանան: ՄՕԿ-ը տևական ժամանակ չէր համաձայնում հետաձգել խաղերը, հիմնականը` ֆինանսական կորուստների պատճառն էր։ Ամենամեծ վնասը հասցվել…

  • Օլիմպիական խաղերի հետաձգման հետ կապված փաստաթուղթ է պատրաստվել

    Օլիմպիական խաղերի հետաձգման հետ կապված փաստաթուղթ է պատրաստվել

    Միջազգային օլիմպիական կոմիտեն փաստաթուղթ է պատրաստել։ Այն ընդգրկում է առավել հաճախ տրվող հարցերի պատասխաններ ՝ կապված Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման հետ։ Ուշադրության են հրավիրում այն փաստի վրա, որ օլիմպիական խաղերի անցկացման ժամկետը փոխելը շատ բարդ և աշխատատար գործընթաց էր: Այդ ամենը նման էր հսկայական գլուխկոտրուկի , որտեղ կարևոր էին բոլոր մանրամասները և դրանք պետք էր…

  • Օլիմպիական խաղերում լրացուցիչ մարզաձևեր ընգրկելու հարցը քննարկման փուլում է

    Օլիմպիական խաղերում լրացուցիչ մարզաձևեր ընգրկելու հարցը քննարկման փուլում է

    Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) «Փարիզ – 2024» օլիմպիական խաղերի կազմկոմիտեի և միջազգային մարզական ֆեդերացիաների հետ առայժմ վերջնական չի քննարկել խաղերի ծրագրում լրացուցիչ մարզաձևեր ընդգրկելու հարցը։ Դեռևս անցյալ տարի ՄՕԿ –ի 134 –րդ նստաշրջանում նախնական որոշում էր կայացվել բրեյք-դանսը, սքեյթբորդինգը, սյորֆինգը և սպորտային ժայռամագլցումը ներառել օլիմպիական ծրագրում։ Որոշումը պետք է կայացվեր ու հաստատվեր 2020 –ի դեկտեմբերին։…

  • Հայտնի է, թե երբ կավարտվեն վարկանիշային մրցաշարերը

    Հայտնի է, թե երբ կավարտվեն վարկանիշային մրցաշարերը

    Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կավարտվեն մինչև 2021թ․ հունիսի 29 – ը։ Այս մասին ազգային օլիմպիական կոմիտեներին / ԱՕԿ / հայտնել է ՄՕԿ –ը։ Նամակում հույս է հայտնվում , որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի ներկայացնել մրցաշարերի ձևաչափերը։ Մրցումների ժամկետների և մրցավայրերի մասին կտեղեկացվի կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո։ Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

  • Բոլոր մարզիկներն ու մարզուհիները մեր ուշադրության կենտրոնում են․ ՄՕԿ

    Բոլոր մարզիկներն ու մարզուհիները մեր ուշադրության կենտրոնում են․ ՄՕԿ

    ՄՕԿ – ի մարզիկների հանձնաժողովը հայտնել է, որ բոլոր մարզիկ –մարզուհիներն իրենց ուշադրության կենտրոնում են նույնիսկ բացառիկ իրավիճակներում: «Օլիմպիական համերաշխություն» ծրագիրը ստեղծվել է ավելի քան 50 տարի առաջ։ Նպատակը ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելն է։ Օգնություն է տրվում նաև փախստական 48 մարզիկներին: Նրանք հավակնում են ՄՕԿ –ի թիմի կազմում մասնակցել «Տոկիո – 2020» -ին։ 2013 –…

  • Տոկիոյի օլիմպիական խաղերը կբացվի մեծ շոույով

    Տոկիոյի օլիմպիական խաղերը կբացվի մեծ շոույով

    Տոկիոյի օլիմպիական խաղերի բացմանը / 2021թ․ / նախատեսված է կազմակերպել մեծ շոու։ Կարծարծվի նաև կորոնավիրուսի թեման։ Այդ համաճարակը եզակի երևույթ է օլիմպիական խաղերի պատմությունում։ Սցենարիստների թիմն արդեն ավարտել էր «Տոկիո – 2020» -ի բացման և փակման արարողությունների նախապատրաստական աշխատանքները , թեև համաճարակի պատճառով փոփոխություններ կլինեն։ Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

  • Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները կպահպանեն իրենց տեղը

    Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները կպահպանեն իրենց տեղը

    Տեղի է ունեցել ՄՕԿ- ի հերթական տեսակոնֆերանսը։ Մասնակցել են հանձնաժողովների, միջազգային ֆեդերացիաների, ՎԱԴԱ–ի ներկայացուցիչներ։ ՄՕԿ-ի նախագահը տեսակոնֆերանսի մասնակիցներին հանգամանորեն տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։ Քննարկել են մարզիկներին հուզող բոլոր հարցերը, որոնք դրական լուծում են ստացել։ Խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները կպահպանեն իրենց տեղը։ «Օլիմպիական համերաշխություն» հանձնաժողովի ծրագրերը ուժի մեջ կմնան և կգործեն մինչև 2021թ․  Այդ ծրագրերում…

  • FINA-ն ողջունել է ՄՕԿ-ի հայտարարությունը

    FINA-ն ողջունել է ՄՕԿ-ի հայտարարությունը

    Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան / FINA / ողջունում է ՄՕԿ –ի հայտարարությունը՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամկետները վերանայելու և այդ հարցում պարզություն մտցնելու համար։ FINA –ի նախագահ , դոկտոր Խուլիո Մագլիոնեն ասել է, որ ամեն ինչ կատարվեց արագ ու պրոֆեսիոնալ մոտեցումով: Դա շատ օգտակար ու կարևոր է մարզական ֆեդերացիաների և ընդհանրապես մարզիկների համար։ Ֆեդերացիան կբանակցի Ճապոնիայում,…