ՖԻԴԵ
Մագնուս Կարլսենը հեռացվել է առաջնությունից ջինսե տաբատ կրելու պատճառով
Շախմատի մեծ վարպետ Մագնուս Կարլսենը հեռացվել է Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից՝ 9-րդ տուրին մասնակցելու համար ջինսե տաբատով։ ՖԻԴԵ-ի կանոնակարգերը խախտելու համար Կարլսենին տուգանել են 200 դոլարով և առաջարկել փոխել հագուստը՝ մրցաշարին շարունակելու համար։ Սակայն աշխարհի նախկին չեմպիոնը հրաժարվել է այս հնարավորությունից։ Կարլսենը պարզաբանել է, որ մրցափուլից առաջ հանդիպման պատճառով ստիպված…
Հայաստանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում ներկայացված է 5 շախմատիստներով
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը ներկայացված է 5 շախմատիստներով։ Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներ են Հայկ Մարտիրոսյանը (70-րդ հորիզոնական) և Շանթ Սարգսյանը (85-րդ հորիզոնական)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, շարունակում է մնալ աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը՝ զբաղեցնելով 11-րդ տեղը։…
Հայ շախմատիստները մեկ միավորով զիջում են Եվրոպայի անհատական առաջնության առաջատարին
Հայաստանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում։ Առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ, և մրցակցությունը թեժանում է։ 8-րդ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով հավաքել է 7 միավոր։ Նրա անմիջական հետապնդողների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն…
Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Արոնյանը նշել է, որ մեծ ափսոսանքով պետք է տեղեկացնի ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: «Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ և, չնայած խաղալու իմ մեծ ցանկությանը, պետք է ռացիոնալ լինեմ և իմ…
ՖԻԴԵ-ն հայտնում է հավակնորդների մրցաշարի վերսկսման մասին
ՖԻԴԵ-ն հայտարարել է հավակնորդների մրցաշարի վերսկսման մասին։ Մրցաշարը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այն ընթանում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ մրցաշարի կազմակերպիչների ու խաղացողների հետ քննարկումների արդյունքում որոշվել է վերսկսել հավակնորդների մրցաշարը։ Այն վերսկսվելու է 2020 թվականի նոյեմբերի 1-ին։ Հայտարարության մեջ ասվում է, որ մրցաշարը անցկացվելու է Եկատերինբուրգում, սակայն հաշվի…
ՀՀ շախմատի հավաքականը առերեսվեց երկակի ստանդարտների կիրառման դատապարտելի երևույթին. Սարգսյան
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին: «Հարգելի´ պարոն Դվորկովիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից երախտագիտություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին և անձամբ Ձեզ՝ համավարակով պայմանավորված այս իրավիճակում շախմատի առաջին Օնլայն Օլիմպիադան անցկացնելու համար։ ՖԻԴԵ-ն, որն այսօր միավորում է 190 երկիր, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում։ Այս համատեքստում,…
ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը. Արոնյանը 7-րդն է
ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց 100 լավագույնների մեջ են Հայաստանի հինգ գրոսմայստերներ։ Լևոն Արոնյանը 7-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 53-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 76-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 84-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 99-րդը։ Կանանց հարյուրյակում էլ մեր երկիրը 3 ներկայացուցիչ ունի՝ Էլինա Դանիելյանը (53), Աննա Սարգսյանը (56) և Լիլիթ Մկրտչյանը (67):
Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին. ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը ընդգծել է, որ աջակցում է շախմատի մեր հավաքականին՝ բողոք հղելով ՖԻԴԵ-ին: «Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԿԱԴԻ ԴՎՈՐԿՈՎԻՉԻՆ Հարգելի պարոն Նախագահ, Սույն գրությամբ իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի…
Հայ շախմատիստները քննադատել են ՖԻԴԵ-ին
Լևոն Արոնյանը թվիթերում գրառում է արել, որում ՖԻԴԵ-ի ղեկավարությանը համեմատել է «1984» վեպի հերոսների հետ: Մեկ այլ շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանն էլ մեղադրել է ՖԻԴԵ-ի նախագահին բարոյական սկզբունքների բացակայության մեջ. «Ինչպիսի խայտառակություն. Արկադի Դվորկովիչ և Էմիլ Սուտովսկի դուք ձախողվեցիք, և ցույց տվեցիք ամբողջ շախմատային աշխարհին, որ բարոյական սկզբունքներ չունեք»,-գրել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ շախմատի համաշխարհային Օլիմպիադայի…
Սկանդալ առցանց օլիմպիադայում. Հայաստանի հավաքականը բոյկոտեց Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը
Հայաստանի շախմատի ֆեդերացիան քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ շախմատի օլիմպիադային Հնդկաստանի հետ խաղում տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ: «Հայաստանի հավաքականը ի նշան բողոքի բոյկոտեց Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը: Օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5 – 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի…
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կկայանա 2021 թվականին
ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը կկայանա մեկ տարի անց՝ 2021 թվականին: Մրցախաղի հետաձգման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Դվորկովիչի խոսքով` այդ մասին պաշտոնական հայտարարությամբ ՖԻԴԵ-ն հանդես կգա առաջիկայում: Կազմակերպիչները քննարկում են մրցախաղը կա՛մ գարնանը, կա՛մ աշնանը անցկացնելու տարբերակները: Շատ բան կախված կլինի նրանից, թե երբ հնարավոր կլինի ավարտել հավակնորդների մրցաշարը:…
Գրոսմայստերը ՖԻԴԵ-ին առաջարկել է ստեղծել գործազրկության ֆոնդ
Դանիացի հայտնի գրոսմայստեր Պիտեր-Հայնե Նիլսենը Շախմատի միջազգային ֆեդերացիային ( ՖԻԴԵ ) առաջարկ է ներկայացրել։ Նիլսենին մտահոգել է այն հանգամանքը, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, երբ սպորտային իրադարձությունները կատարվում են հեռավար տարբերակով, առցանց մրցաշարերում ներգրավված են քիչ թվով շախմատիստներ, որի հետևանքով կարող են ֆինանսական ծանր կացության մեջ հայտնվել շատ մարզիկներ։ Նա ՖԻԴԵ-ին հորդորել է ստեղծել արտակարգ իրավիճակներ…
ՖԻԴԵ-ն հրապարակել է ապրիլ ամսվա միջազգային վարկանիշները
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ապրիլ ամսվա վարկանիշները: Էական փոփոխություններ աղյուսակում չեն գրանցվել: Լևոն Արոնյանը շարունակում է մնալ դասակարգման աղյուսակի 7-րդ հորիզոնականում՝ 2773 գործակցով։ Առաջինը Մագնուս Կարլսենն է՝ 2863 գործակցով։ Հայ շախմատիստներից Կարեն Գրիգորյանը իր վարկանիշը բարձրացրել է 3 կետով և շրանցել Հրանտ Մելքումյանին: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:









